Նա կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան այնտեղ... Լուկաշենկոն ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման մասին
Ներքաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների մասին։ Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է նեղանա այն բանից, որ ինքը ժամանակին աջակցել է Ադրբեջանին։ Ապա նա պատմել է, թե ինչպես է Ալիևն իր առջև դրել քարտեզն ու ցույց տվեց ԼՂ «օկուպացված» շրջանները։
«Նա ասաց, որ պատրաստ է ՀՀ-ին 5 մլրդ տալ դրանց համար, ես դա փոխանցեցի Սերժ Սարգսյանին, իսկ նա ինձնից նեղացավ, հետո պատերազմ սկսվեց»,- պատմել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Փաշինյանը սկսել է սիրախաղ անել ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը։
«Նա կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան այնտեղ... Նրան պետք է հանդարտեցնել։ Կովկասում պատերազմ թույլ տալ չի կարելի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Լուկաշենկոն արդեն այցելել է ընտրատեղամաս և քվեարկել։