Լրագրողը բացահայտել է՝ իրականում ինչ վերաբերմունք ունի Թրամփը Զելենսկու նկատմամբ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական վերաբերմունք ունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը X սոցցանցի իր էջում։
«Թրամփը տանել չի կարողանում Զելենսկիին»,- գրել է լրագրողը։
Այսպես է Բոուսը մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերն այն մասին, որ Վոլոդիմիր Զելենսկին պարբերաբար դիմում է Վաշինգտոնին և խնդրում իրեն հրթիռներ վաճառել։ Այս արտահայտությունը հետևել է Զելենսկու այն բողոքին CBS-ին տված հարցազրույցում, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, թեև «նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովում»։