Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Նիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերը Ինչպես էին մարդիկ անցկացնում իրենց ժամանակը 1930-2024 թվականներին Ռուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ) Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքում Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո) Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  Bild Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո

Մանկապարտեզը չավարտած՝ այդպես էլ առաջին դասարանում մնացին

Վերլուծություն

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց։ Նա մասնավորապես՝ նշել է, որ եթե մարդիկ գիտելիքի պակաս ունեն, ուրեմն՝ գիտելիքի պակաս ունեն նաեւ կառավարության անդամները եւ ընդհանրապես, ըստ էության, փաստում է, որ իրենք 7 տարի մնացել են  նույն՝ 1-ին դասարանում:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը փաստում է՝ Նիկոլը վերջապես սկսել է գիտակցել, որ իր կառավարությունն ու Ազգային ժողովի խմբակցությունը հիմնականում անգրագետներից կազմված մարդիկ են:

«Իսկ այն, որ անգրագետ են, դրա ապացույցն է երկրի վիճակը: Եթե նրանք լինեին գրագետ քաղաքական գործիչներ, հասկանային քաղաքականությունից, տնտեսությունից, ապա մեր երկրի վիճակը կլիներ այլ: Վերջապես նա հասկացավ դա ու խոստովանեց»,- ընդգծում է Բաբուխանյանը:

Հետեւապես, ո՞րը պետք է լինի այս իրավիճակում ժողովրդի անելիքը, եթե ոչ անգրագետներին դուրս մղելը երկրի կառավարման համակարգից: Ընդ որում՝ այն դեպքում, երբ ոչ միայն անգրագետ են, այլեւ` օրինախախտ: Նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքները, ՀՀ Սահմանադրությունը, թշնամուն են զիջել երկրի տարածքային ամբողջականությունը: Այսինքն` նրանք նաեւ քրեական հանցանքներ են կատարել, եւ այլեւս երկրորդական է՝ անգրագիտությա՞ն հետեւանք է եղել, թե՞ դավաճանական մղումների: Դա արդեն թող ապագա քննությունը պարզի:

Իսկ քննությունը շատ բան ունի պարզելու՝ սկսած Նիկոլի կողմից իշխանությունը զավթելուց մինչեւ Անկախության մասին հռչակագրի դրույթները ոտնահարելը, այնուհետեւ Սահմանադրության դրույթները ոտնահարելը, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը եւ այսպես շարունակ:

Այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ինքն իր աթոռը ճոճել, որովհետեւ, կարծես թե, ընդդիմությունից հույս չկա: Օրինակ` քոչարյանականներն ավելի ինտենսիվ պայքարում են Հանրապետականների դեմ, քան` Նիկոլ Փաշինյանի:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՍ ԶԱՐՄԱՑՆԻ

Ինչ վերաբերում է ընդդիմությունը, որը Նիկոլով չի զբաղվում, Հայկ Բաբուխանյանն այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Վաղուց ենք ասել, քանի առաջին հերթին գլխավոր, այսպես ասած, հիմնական ընդդիմությունը, որը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, նստած է Ազգային ժողովում, անկախ նրանից` այնտեղ ինչ են անում՝ իրար վրա շիշ են շպրտում, թե հայհոյում են, քաշքշում են, ոչ մի նշանակություն չունի, նշանակում է, որ նրանք համակարգի մաս են կազմում։ Եթե նրանք կազմում են համակարգի մաս, նշանակում է, որ դրանով աջակցում են այդ համակարգի գոյությանը։ Այսինքն` փաստացի կա խորհրդարան: Աշխարհի բոլոր խորհրդարաններում ընդդիմադիրները եւ իշխանավորները վիճում են, երբեմն՝ կռվում, երբեմն՝ քաշքշում, իրար վրա ինչր առարկաներ են նետում, դա, այսպես ասած, պառլամենտական առանձնահատկություններից մեկն է, որը շատ երկրներում առկա է, եւ ոչ մեկին դրանով չես զարմացնի»:

Եվ, իսկապես, առնվազն տարօրինակ է, երբ ընդդիմադիր պատգամավորները խոսում են իշխող համակարգի մասին՝ այն անվանելով դավաճանական, բայց շարունակում են աշխատել այս խորհրդարանում: Հետեւապես, այս ամենից մեկ եզրակացություն կարելի է անել՝ նրանք էլ են կիսում այդ դավաճանությունը:

«Մանդատները պետք է վայր դնեն եւ ասեն՝ Նիկոլ, դու ինքդ քեզ կառավարի՝ կառավարության նիստեր արա, Ազգային ժողովում բյուջե ու օրենք ընդունի, որովհետեւ ինչ դու անում ես, ապօրինի է, եւ մենք չենք ուզում դրան հանցակից լինել: Բայց եթե ընդդիմությունը քննադատելով հանդերձ՝ նրանց հետ գնում է գործուղումների, մասնակցում է քննարկումների ԱԺ հանձնաժողովներում եւ լիագումար նիստերում, ուրեմն՝ կիսում է այդ պատասխանատվությունը: Դրա համար էլ իրական պայքար Նիկոլի իշխանության դեմ չի իրականացվում», - նկատում է Բաբուխանյանը:

ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Եվ ահա խորհրդարանական ընդդիմության վարքագիծը թողած՝ ներքաղաքական դաշտում շարունակում է օրակարգում մնալ, թե ինչ եղավ Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում, եւ ինչ կարելի է սպասել ապրիլի 16-ին կայանալիք ավագանու անդրանիկ նիստին:

«Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի՝ ով է լինելու Գյումրիի քաղաքապետը: Գյումրիի քաղաքապետը քաղաքական կատեգորիա չէ: Նա զբաղվելու է ասֆալտ փռելով, ծառ տնկելով, հողեր հատկացնելով: Գյումրեցիները պետք է մտածեն, թե ով լավ կլինի, որ լինի իրենց քաղաքապետը: Ով ավելի լավ ասֆալտ կփռի ու քիչ կգողանա, քիչ հողեր կդնի իր գրպանը, կնշանակի պաշտոնների ոչ թե իր բարեկամներին եւ հարազատներին, այլ` մասնագետներին, եթե այդպիսիք ընդհանրապես մնացել են»,- նշում է ՍԻՄ կուսակցության նախագահը եւ ընդգծում, որ քաղաքական բաղադրիչն ավարտվել է ընտրությունների օրը:

Իրականում Գյումրիի ընտրությունների օրը շատ կարեւոր էր քաղաքական տեսակետից, որովհետեւ այն ցույց տվեց մի քանի կարեւոր փաստեր, որոնք Հայկ Բաբուխանյանը բաժանում է 5 կետի.

1. Նիկոլը չունի բնակչության մեծամասնության աջակցությունը:

2. Ընդդիմությունն ի վիճակի չէ միավորվել:

3. Ռոբերտ Քոչարյանի թիմը հավաքեց շատ փոքր տոկոս, այսինքն՝ հիմնական ընդդիմադիր ուժը, որը 2021 թվականին հավաքեց բավականին ձայներ, հիմա կորցրել է իր ձայները:

4. Արեւմուտքի կողմնակիցները ճնշող փոքրամասնության մեջ են, Եվրամիությանն ինտեգրվելը հայ ժողովրդի օրակարգում չկա:

5. Չկա մի ընդդիմադիր ուժ կամ առաջնորդ, որն այսօր կտանի իր հետեւից մեծամասնությանը: Մենք ունենք խնդիր թեկնածուների հետ, որովհետեւ երբ հիմնական երկու թեկնածուներին նայում ենք, տեսնում ենք, որ մեկը ներկայիս հանցավոր ուժի ներկայացուցիչ է՝ ՔՊ-ի, մյուսը՝ բազմաթիվ հանցանքների մեջ մեղադրված եւ մեղադրվող մի կերպար: Ստացվում է, որ հայ ժողովուրդը խնդիր ունի` իր միջից համապատասխան թեկնածուներ առաջ տանելու:

6. Եվ վերջապես, ժողովրդի կեսն անտարբեր է ընտրությունների հանդեպ, որովհետեւ չի տեսնում այն առաջարկն իրեն, որի հետեւից կարելի է գնալ: Ժողովրդի կեսի համար Վարդանիկ, թե՝ Սարիկ, խոշոր հաշվով, մեկ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերըԻնչպես էին մարդիկ անցկացնում իրենց ժամանակը 1930-2024 թվականներինՌուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ)Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքումԹուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top