ՀՀ-ն Թուրքիայի հետ երկխոսում է նաև համատեղ էներգետիկ նախագծերի շուրջ

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրի, Անթալիայում Ֆիդանի հետ հանդիպումից հետո ասել է Միրզոյանը։
«Քննարկեցինք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է ԱԳ նախարարը։