Ռուսները մարտադաշտ են դուրս բերում «Տերմինատոր»-ների մոդեռնիզացված տարբերակը
Միջազգային
Ռուսները մարտադաշտ են դուրս բերում «Տերմինատոր»-ների մոդեռնիզացված տարբերակը։
Հին տարբերակով այդ հեռանկարային զինատեսակն իրեն չարդարացրեց` անօդաչուներից պաշտպանվելու թույլ հնարավորությունների պատճառով: Եվ դա հասկանալի է, հաշվի առնելով, որ մինչ ուկրաինական պատերազմը մարտադաշտում անօդաչուների նման գերիշխող դերը չէր ենթադրվում: Մոդեռնիզացված «Տերմինատոր»-ներում հինական շեշտը հենց դրա վրա է դրվել` պաշտպանության կտրուկ ուժեղացում հակատանկային զենքերից և հատկապես` անօդաչու թռչող սարքերից՝ ՌԷՊ համակարգի միջոցով:
Նոր «Տերմինատորը» զինված է երկու 30 մմ թնդանոթներով, «Ատակա» հրթիռներով, գնդացիրով և նռնականետերով, որի հաշվին կարող է միաժամանակյա ստեղծել կրակի հոծ զանգված: Գործում է հետևակի, տանկերի, անօդաչուների դեմ: