Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին
Միջազգային
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի ընդունմամբ և միաժամանակ իրականացմամբ, ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը։
Երկու պատվիրակությունները պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել բանակցությունները՝ կայուն խաղաղության հասնելու համար, որն ապահովում է Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։
ԱՄՆ-ն հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին: Ուկրաինան դրական քայլ է արել, հուսով ենք, որ ռուսները կպատասխանեն, հավելել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն։
ԱՄՆ-ը մի քանի ուղիներով Ռուսաստանի Դաշնությանը կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցն էլ մանրամասնել է.
Ուկրաինան կիսում է խաղաղության վերաբերյալ Թրամփի տեսլականը:
Առաջիկա օրերին կխոսենք ռուսների հետ:
Մենք քննարկել ենք Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության երաշխիքները։