Ռուսական ուժերը դրոշ բարձրացրել Սուջայից հյուսիս գտնվող եւս մեկ կարեւոր բնակավայրի վրա
Միջազգային
Ռուսական ուժերը դրոշ բարձրացրել Մալայա Լոկնյայի վրա՝ ազատագրելով Սուջայից հյուսիս գտնվող կարեւոր նշանակության ավանը:
Մալայա Լոկնյան գործնականում շրջապատված էր երեկվա եւ այսօրվա հարձակումենրի արդյունքում: Սակայն բնակավայրում կային ուկրաինական զգալի ուժեր, որոնք փորձեցին պաշտպանվել:
Ռուսական շարունակվող ճնշումների արդյունքում ուկրաինական ուժերը մասամբ փախան բնակավայրից, միայն թե հիմնականում ելքի ճանապարհին հայտնվելով ռուսական դրոնների հարվածի գոտում: Մնացող ուժերը մասակբ հանձնվել են, մասանբ` ոչնչացվել։
Կուրսկի ճակատում ռուսական բանակն այս պահին շարունակում է մասշտաբային գրոհը: