Սահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով․ փոխվարչապետի գրասենյակ
Հասարակություն![Սահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով․ փոխվարչապետի գրասենյակ](/timthumb.php?src=disc/01-07-24/4825895e35e77c9a1a3c6a392d9d447e.jpg&w=780)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:
Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը: