ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետո
Միջազգային![ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետո](/timthumb.php?src=disc/30-06-24/8a1a1c3dfae6daffcbc04f20c5c23f9f.jpg&w=780)
Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ընթացքում Ջո Բայդենի թույլ ելույթից հետո ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հակամարտության դադարեցմանը, ասել է ԿՀՎ նախկին խորհրդական Ջեյմս Ռիկարդսը։
«Այժմ, երբ Ջո Բայդենն ավարտված է, հավանական է, որ Ուկրաինայում հակամարտությունը նույնպես գրեթե ավարտված է։ Կան ապացույցներ, որ Միացյալ Նահանգները հետախուզական և հսկողության միջոցները դուրս է բերում հակամարտության գոտուց։ Դա թույլ չի տա ուկրաինացի նեոնացիստներին հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել Ռուսաստանի վրա: Սա վերջի սկիզբն է»,- ասում է Ռիկարդսը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել էր Սև ծովի վրայով ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ինտենսիվության աճը։ Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ այդ թռիչքների նպատակը բարձր ճշգրտության զինատեսակների հետախուզումն ու թիրախավորումն է, որը Արևմուտքն է մատակարարում Ուկրաինային ռուսական թիրախներին հարվածելու համար։