Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Հովհաննիսյանը կալանավորվել է կոմիտեում կաշառք ստանալու փաստով քննվող քրեական վարույթի շրջանակում։ «Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Բացի ԲԿ տնօրենից մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,- ասաց կոմիտեի խոսնակը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live