Բայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարից
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարից, եթե համապատասխանաբար որոշեն նրա ամենամոտ հարազատներն ու ընկերները: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նման է, որ որոշումներ կայացնելիս Բայդենին արդեն հարցնող անգամ չկա:
Թրամփի հետ բանավեճում Բայդենի խղճուկ վիճակն ու խայտառակ պարտությունը հերթական ազդակը դարձավ դեմոկրատների համար, որ սպասվող ընտրություններում Բայդենը նույնքան խայտառակ պարտություն է կրելու: Արդյունքը, դեմոկրատական շրջանակներում ծայրահեղ խուճապն էր, հաշվի առնելով նաեւ, որ շատ լիդերներ վստահ են` Թրամփի օրոք իրենց ուղիղ բանտ են գնալու: Այս պահին միակ ելք է թվում Բայդենի փոխարեն այլ թեկնածու առաջադրել: Ու այն դեպքում, երբ Բայդենն արդեն «հաղթել» է նորկուսակցական պայքարում` նախագահի թեկնածության համար: Նման աննախադեպ քայլի` հաղթած թեկնածուի փոխարեն մեկ ուրիշին մրցապայքարի հանելուն գնալը հըերթական հարվածը կդառնա դեմոկրատների վարկանիշին: Բայց շատերը մտածում են, որ դա չարյաց փոքրագույնն է` Բայդենը հաստատ պարտվելու է, իսկ նոր թեկնածուն գոնե ինչ-որ շանս կտա, եթե փորձեն մնացած չորս ամիսնեին նրանբ մի լավ «փչեն»: