Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին
Միջազգային![Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին](/timthumb.php?src=disc/29-06-24/d23947f8b0da5806e6c344679aa83832.jpg&w=780)
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Լիբանանի դեմ Իսրայելի լայնածավալ ռազմական ագրեսիայի դեպքում «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին։
«Չնայած այն հանգամանքին, որ Իրանը Լիբանանի վրա հարձակվելու իր մտադրության մասին Սիոնիստական ռեժիմի քարոզչությունը հոգեբանական պատերազմ է համարում, եթե նա լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսի, բնաջնջման պատերազմ կսկսվի։ Բոլոր տարբերակները, ներառյալ Դիմադրության բոլոր ճակատների լիարժեք մասնակցությունը, գտնվում են բանակցությունների սեղանին»,- ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության՝ X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ։