Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն
![Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն](/timthumb.php?src=disc/29-06-24/cf2d5140899e6b66a3829e9e466d7736.jpg&w=780)
Իրանում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները դեռ ամփոփվում են։ 12 մլն քվեաթերթիկ հաշվելուց հետո հայտարարվել է՝ այդ պահի դրությամբ բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանն առաջ է անցել պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիից։
«Հաշվված է 12 մլն 58 հազար 843 քվե։ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 մլն 354 հազար ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4 մլն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 մլն 620 հազար ձայն, Մուստաֆա Փուրմուհամադին՝ 95 հազար 172 հազար ձայն»,-նշում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական աղբյուրներին։
Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի քվեարկության մասնակիցների 50 տոկոսի ձայները։ Եթե մասնակիցներից ոչ մեկ չի ստանում քվեարկողների 50 տոկոսը, ապա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին պետք նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։