Ինչ է կատարվում Իրանում
Միջազգային![Ինչ է կատարվում Իրանում](/timthumb.php?src=disc/29-06-24/706222b4d2f0192c8069615653fccf74.jpg&w=780)
Իրանում կայացած նախագահական ընտրությունները, ըստ ամենայնի, կշարունակվեն երկրորդ փուլում:
Այսպես, իրանական աղբյուրների տարածած վերջին տվյալներով, ուշ գիշերվա դրությամբ հաշվված 20 միլիոն ձայները բաշխվել են այսպես.
- Մասուդ Փեզեշկիան` 43 տոկոս:
- Սաիդ Ջալիլի` 38%:
- Մոհամմադ Բեյքեր Ղալիբաֆ` 15%:
Հաղթանակի համար պետք է 51 տոկոս, եւ առաջատարը` թյուրքերի կողմից սիրված եւ թեկնածուներից միակ «ռեֆորմատոր» Փեզեշկիանը հազիվ թե կարողանա առաջին փուլում անցնել:
Ամեն ինչ խոսում է, որ հուլիսի 5-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ, ամենայն հավանականությամբ, մնացած բոլոր «պահպանողական» ձայները կգեներացվեն Ջալիլիի օգտին: