Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել
ՄիջազգայինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։ Դեսպանը, խոսելով Արցախի օկուպացիայից, նշել է, թե «Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը»։
«Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն»,- ասել է դեսպանը։