Այն տպավորությունն է, որ Սպիտակ տանն արդեն անհուսալիորեն են կտրվել իրականությունից, եւ ներկա չինովնիկներից կարելի է ամեն մի «դեբիլություն» սպասել: Եվ դա հաստատվեց հերթական անգամ, երբ Սպիտակ տունը փորձեց բացատրել այսօր Թրամփի հետ բանավեճում Բայդենի, մեղմ ասած, խայտառակ ձախողումը:
Այլ բան չեն գտել, քան ասել` Բայդենի ձախողումը բացատրվում էր նրանով, որ նա «չափազանց պատրաստված էր»։ Այս մասին պաշտոնյաներին հղումով գրում է Axios պորտալը։
«Նա չափազանց պատրաստված էր և ապավինում էր մանրուքներին, երբ կարևորը միայն ուժն ու էներգիան էր: Նրանք նրան պատրաստել են սխալ բանավեճի։ Նա չափազանց պատրաստված էր, երբ հանգստի կարիք ուներ։ Դա շփոթեցնող է»,- ասել է աղբյուրը։
Իսկ փոխնախագահ Կամալա Հարիսն ասաց, որ Բայդենը «դանդաղ մեկնարկ» ունեցավ բանավեճում, բայց ավարտեց «ուժեղ»: Երեւի «մոռացավ» ավելացնել` արդյունքում հանրության 2/3-ի համակրանքւ Թրամփի կողմ էր, ինչը նման բանավեճերում կատաստրոֆայից այն կողմ ցուցանիշ է: