Ալիևը ցրել է Ադրբեջանի խորհրդարանը, սեպտեմբերի 1-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Միջազգային![Ալիևը ցրել է Ադրբեջանի խորհրդարանը, սեպտեմբերի 1-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ](/timthumb.php?src=disc/28-06-24/b4983e45bbb9d54bca9589a630b176ce.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու և երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։
Հրամանի համաձայն՝ Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրվում է, հայտնում է ԱՊԱ-ն։
Ադրբեջանում արտահերթ ընտրությունները նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։