«Մեկ հարվածը բավական կլինի». ահազանգ Բրիտանիայում՝ Ռուսաստանի պատճառով
Միջազգային![«Մեկ հարվածը բավական կլինի». ահազանգ Բրիտանիայում՝ Ռուսաստանի պատճառով](/timthumb.php?src=disc/28-06-24/0d8e966fad0551ceeec57be222fedf57.jpg&w=780)
Ռուսաստանը միջուկային զորավարժությունների օգնությամբ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին, գրում է Daily Mail-ը։
«Վերջին զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև խորը հակասությունների ֆոնին, ինչի արդյունքում Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները հասել են իրենց ամենացածր կետին 1960-ականների Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր»,- ասվում է հրատարակության մեջ։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Յարս շարժական ցամաքային հրթիռների արձակման համակարգերի միջոցով։ Հրապարակման մեջ նշվում է, որ նրանց հրթիռներն ունակ են զարգացնել 25 մախ արագություն և ունեն 12 հազար կիլոմետր թռիչքի հեռահարություն, ինչը թույլ է տալիս հարվածել Եվրոպային և ԱՄՆ-ին։
«Յարսի մեկ հարվածը կարող է խոցել վեց տարբեր թիրախներ մարտագլխիկներով, որոնցից յուրաքանչյուրը վեց անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբը», - գրում է DM-ը:
Նյութը հիշեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերն այն մասին, որ եթե Արևմուտքը թերագնահատի Մոսկվայի վճռականությունը իր շահերը պաշտպանելու հարցում, դա կարող է հանգեցնել «ողբերգական և ճակատագրական» հետևանքների։