Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն Գրիգորյան
Հասարակություն![Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն Գրիգորյան](/timthumb.php?src=disc/26-06-24/57e37db2d13b6a990a07f3acc41a61a4.jpg&w=780)
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։
«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։
«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,-եզրափակել է Գրիգորյանը։