Պենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետ
Միջազգային![Պենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետ](/timthumb.php?src=disc/26-06-24/016e3be99b395515a42e0361a14a50db.jpg&w=780)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարությունը է տարածել անցած տարվա մարտից ի վեր առաջին անգամ նախարար Բելոուսովի և Պենտագոնի ղեկավարի միջև բանակցությունների վերաբերյալ: Ըստ այդմ.
«2024 թվականի հունիսի 25-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել պաշտպանության նախարար Ա.Բելոուսովի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լ.Օսթինի միջև։
Նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
Ա.Ռ. Բելոուսովը մատնանշել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի շարունակական մատակարարման հետ։
Քննարկվել են նաև այլ հարցեր»։
Կարծես թե Պենտագոնում սկսել են հասկանալ, թե Սոչիի լողափին հարվածելով, ինչ աննախադեպ լարվածություն են առաջ բերել, եւ փորձում են ինչ-որ միջոցների գնալ: