Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ Սահմանադրությունը
![Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ Սահմանադրությունը](/timthumb.php?src=disc/25-06-24/86dcd70761bae86e97fa3e545946e3fd.jpg&w=780)
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի՝ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանառուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Բայրամովը նշել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում հիմնական «խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են» (չակերտները-խմբ.)։
Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։