Թուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել են
Միջազգային![Թուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել են](/timthumb.php?src=disc/25-06-24/255724de6eba3b0e43370ce83adad432.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Էրդողանը ցավակցություն է հայտնել Պուտինին տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։ Նա նշել է, որ Անկարան դեմ է բոլոր տեսակի ահաբեկչություններին և ընդգծել, որ Թուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին։