ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել
![ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել](/timthumb.php?src=disc/25-06-24/d2f083ee7ef6687aa638bc3c315b3a38.jpg&w=780)
Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել։ Այդ մասին նշված է ՄՔԴ պաշտոնական կայքում։
«Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը երկու անձի՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայում ենթադրյալ «միջազգային հանցագործությունների» համար, որոնք իրականացվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը»,- նշված է ՄՔԴ հաղորդագրության մեջ։