Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան
![Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան](/timthumb.php?src=disc/23-06-24/7c9e8df9884854012de52380a3578ea9.jpg&w=780)
Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին, որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում՛՛,-նշեց նա:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստնյանի խոսքով՝ ՛՛մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս Շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա՛՛:
Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրենք ընդդիմադիր շարժում չեն, ոչ էլ ընդդիմության շարժում են: ՛՛Մեր շարժումը ազգային ազատագրական պայքար է: Այս Շարժումը զտվող շարժում է, զուլալվող, որպեսզի հետագայում ավել ուժեղ լինի՛՛,-ասել էր Սրբազանը: