Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ
Հասարակություն![Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ](/timthumb.php?src=disc/22-06-24/e740ebbdc13ac6d5fe7c440458fe6f59.jpg&w=780)
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ տելեգրամյան ալիքում արված գրառումը.
Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։
Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։
Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։
Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։
Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։