Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր
ՀասարակությունԼյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։
ՊՆ–ից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։