ՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցները
Միջազգային![ՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցները](/timthumb.php?src=disc/19-06-24/518e485ccf985156bc8141dc43d6d11e.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է ահաբեկիչական կազմակերպություններ հայտարարել Ուկրաինայի զինված ուժերը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Գլխավոր հետախուզական վարչությունը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական հանձնաժողով նման առաջարկ է ներկայացրել Գլխավոր դատախազությանը և ԱԴԾ-ին։
Փաստաթղթի համաձայն՝ այս առաջարկը հիմնավորված է այդ կառույցների բացահայտված գործողություններով, որոնք վտանգ են ներկայացնում երեխաների անվտանգության համար։
«Հանձնարարել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հետ, նախաձեռնել Ուկրաինայի Զինված ուժերի, Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ճանաչումը։ Հաշվի առնելով խորհրդարանական հետաքննության ընթացքում բացահայտված այդ կառույցների գործողությունները՝ ուղղված երեխաների անվտանգությանը վտանգ ստեղծելուն»,- ասվում է փաստաթղթում։
Միգուցե Ուկրաինային եւ Արեւմուտքին այս պահին դա չհետաքրքրի: Սակայն նման որոշումը փակում է այդ կառույցների հետ ամեն մի բանակցային պայմանավորվածության հնարավորություն, եւ դա արդեն անտեսել չեն կարող: