Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը
![Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը](/timthumb.php?src=disc/19-06-24/f3d8fcf210734f1470d42deb821479aa.jpg&w=780)
ԱԺ-ում հակառուսական ուժերի մասնակցությամբ տեղի է ունեցել լսումներ, որտեղ քննարկվել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրանց առաջարկը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքիր եւ պահանջված է անվանել այդ առաջարկը:
«Հասկանալի է, որ եթե նույնիսկ հանրաքվեն կայանա, եւ քաղաքացիների մեծամասնությունը կողմ լինի ԵՄ-ին անդամակցելուն, ապա, միեւնույն է, Հայաստանն այնտեղ երբեք չի հայտնվի, սակայն դրանով Հայաստանը կլեգիտիմացնի իր անկախ պետականությունը կորցնելու գործընթացը», անդրադառնալով վերոնշյալին` ընդգծեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ։