Ռուսական բանակն իր հիմնական հարձակումը կենտրոնացրել է Պոկրովսկի և Կուրախովսկի ուղղությունների վրա. Սիրսկի
Միջազգային![Ռուսական բանակն իր հիմնական հարձակումը կենտրոնացրել է Պոկրովսկի և Կուրախովսկի ուղղությունների վրա. Սիրսկի](/timthumb.php?src=disc/15-06-24/4e2c04ec22ee11528b1a35e5b4d6ff94.jpg&w=780)
Ռուսական բանակն իր հիմնական հարձակումը կենտրոնացրել է Պոկրովսկի և Կուրախովսկի ուղղությունների վրա: Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին։
Ռուսներն այնտեղ են կենտրոնացրել ութ հարվածային բրիգադներից իրենց գրոհայինների ամենամեծ թվով ստորաբաժանումները, ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը եւս հայտնում է, որ իրավիճակը Պոկրովսկու ուղղությամբ շարունակում է մնալ ամենաթեժը. ռուսական զորքերը («Օ» բանակախումբը) շարունակում է ճեղքել ուկրաինական մարտական գծերը Կալինովո, Նովոալեքսանդրովկա, Եվգենիևկա, Նովոպոկրովսկոյե և Նովոսելովկա Պերվայա հատվածներում: Իրավիճակը սրվել է, մարտերը շարունակվում են։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանները հայտնում են նաև ռուսական զորքերի առաջխաղացման մասին Նևելսկոյե շրջանում. ռուսները ճեղքել են պաշտպանությունը և ամրացել 620 մետր խորության վրա, գրում են նրանք։
«Կուրախովոյի ուղղությամբ ռուսական զինված ուժերի կողմից օրական հարձակումների թիվը հասել է 11-ի։ Ռուսական զորքերը փորձում են դուրս մղել Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներին Նետայլովի, Կրասնոգորովկայի, Գեորգիևկայի և Պրասկովկայի տարածքներում: Իրավիճակը Կրասնոգորովկայի շրջանում, որտեղ առավել ակտիվ են ռուսները, շարունակում է լարված մնալ»,- ասվում է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունում։