Եվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս Իսրայելյան Երևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամ Կա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ Դավթյան Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջև Դեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. Բալասանյան Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.am

Ինչ է սպասվում հունիսի 28-ին Իրանում, ով է նախագահի ռեալ թեկնածուն. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը

Հանդիպում

«Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուների, որոնք կմասնակցեն արտահերթ նախագահական ընտրություններին: Չնայած ընտրական շտաբ դիմում ներկայացրած 278 անձանցից գրանցվել է 80 թեկնածու, սակայն բոլոր չափանիշներով ընտրվել են միայն 6-ը»,-անդրադառնալով Իրանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին, ասաց իրանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազզինը, մանրամասնելով.

-Նախագահի թեկնածու են ընտրվել մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ու Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Նախագահական մրցավազքին մասնակցելու իրավունք են ստացել նաև պատգամավոր Մասուդ Պեզեշքիանը, Իրանի նախկին դատախազ Մուսթաֆա Փուրմոհամադին և փոխնախագահ Գազիզադե Հաշեմին: Իրանցի երկու հայտնի քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները, որոնց նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը գլխավոր ինտրիգներից էր, չեն ընդգրկվել թեկնածուների վերջնական ցուցակում: Պոպուլիստ նախագահ, Հոլոքոստը ժխտող Մահմուդ Ահմադինեժադին հիշում են 2009 թվականին բողոքի ակցիաների արյունալի ճնշման համար: Իր նախագահական ժամկետի ավարտին Ահմադինեժադն ավելի ու ավելի էր մարտահրավեր նետում Խամենեիին։ Իսկ Լարիջանին մեկ անգամ չէ, որ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում՝ կապված Լարիջանի կլանի ֆինանսական և գույքային չարաշահումների հետ։ Իրանի նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցված առաջին կինը՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Զոհրե Էլահիանը հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը:

Բոլոր վեց հավակնորդները փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել կամ դեռ զբաղեցնում են: Փորձագետների կարծիքով՝ հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների՝ Ջալիլիի, Ղալիբաֆի և Զաքանիի միջև։

Մեր զրուցակցի պնդմամբ.

-Իրանի ներկայիս նախագահական ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Նախագահական ընտրություններն ընթանում են որոշակի տնտեսական դժվարությունների ֆոնին։ Տնտեսությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ նոր նախագահի համար: Ժողովուրդը մեծ հույսեր է կապում թեկնածուի հետ, որը կարող է ճգնաժամից դուրս գալու և տնտեսությունը վերականգնելու իրական ուղիներ առաջարկել, ինչպես նահատակ Իբրահիմ Ռաիսին: Որովհետև նրա ղեկավարության օրոք գնաճը երկրում նվազել էր, և ժողովուրդը դա է սպասում նոր նախագահից։ Վերջին ընտրություններում ընտրողների հետաքրքրությունը քվեարկության գործընթացի նկատմամբ զգալիորեն աճել է։ Սա նաև կառավարության հանդեպ մարդկանց վստահության և կարևոր ընտրություններին նրանց ակտիվ մասնակցության ցուցանիշ է:

Բոլոր թեկնածուները կոշտ գիծ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Նրանցից երեքը բժիշկներ են՝ Պեզեշկիանը սրտաբան է, Գազիզադեն՝ քիթ-կոկորդ- ականջաբան, իսկ Զաքանին՝ միջուկային բժշկության մասնագետ։ Երեք թեկնածուները Խորասանից են՝ Ղալիբաֆը Թորքաբեից, Ջալիլին Մաշհադից և Գազիզադեն Ֆրիմենից։ Բացի Պեզեշկիանից (ծագումով իրանցի ադրբեջանցի), բոլոր թեկնածուներն էթնիկ պարսիկներ են։ Իրանի թյուրքական ժողովուրդների մեծ մասն աջակցում է Պեզեշկիանին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե նա դառնա Իրանի նախագահ, ապա թուրքերենին կարգավիճակ կտա երկրի ադրբեջանական շրջաններում: 

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրանի խորհրդարանի խոսնակն է և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարը: Նա չորս տարի զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, 2005-2017 թվականներին եղել Է Թեհրանի քաղաքապետ, իսկ մինչ այդ եղել է ոստիկանության պետ: Ղալիբաֆը նախագահի թեկնածու է եղել 2005, 2013 և 2017 թվականներին: 2017 թվականի ընտրություններում նա հրաժարվել է մասնակցել՝ աջակցելով Ռաիսիին, որը պարտվել է Հասան Ռոուհանիին։

Սաիդ Ջալիլին պահպանողական է, միջուկային խնդրի շուրջ նախկին գլխավոր բանակցող, ով չորս տարի ղեկավարել է Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը: Ջալիլին Ալի Խամենեիի անմիջական ներկայացուցիչն է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում:

Ամփոփելով Իրանում այսօր տեղի ունեցող իրողությունները իրանցի քաղաքագետը նկատում է.

-Արդեն սկսվել է թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Նրանց բանավեճը ուղիղ հեռարձակվելու է ազգային հեռուստատեսությամբ.  թեկնածուները կպատասխանեն հարցերին և մանրամասն կպատմեն երկրի կառավարման իրենց ծրագրերի մասին: Հունիսի 28-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, և արդյունքում հայտնի կդառնա Իրանի նախագահի անունը: Անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը, կան որոշ բաներ, որոնք չեն փոխվի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ պահպանել և զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ ավելի բարձր մակարդակով: Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կզարգանան, բայց կան որոշ թշնամական ուժեր, որոնք դա չեն ցանկանում, որպեսզի Կովկասում խաղաղություն և հանգստություն լինի:






Եվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս ԻսրայելյանԵրևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամԿա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ ԴավթյանԼապորտան` Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասինՊետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Էրիկ Գասպարյանը` կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԽաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջևԴեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. ԲալասանյանԵվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.amՊատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներինՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր ԽաչատրյանՉարենցավանի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել․ ինչն է պատճառըՀայաստանի համար սեպտեմբերից դեկտեմբերը ճակատագրական բարդ շրջան է լինելու. քաղաքագետԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կա 3 զոհ, 1 վիրավորՀայտարարությունից հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք Բայդենն ինքն է որոշել դուրս գալ ընտրապայքարից․ ՌԴ ԱԳՆՎերջ, Բայդեն, Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» նպատակները կիրագործվեն. ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ինՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառիԿրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումըՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱդրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովինՀայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. ՀաջիևՍևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ.ArmLur.amՎեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվելՀոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների. հուլիսի 22-ի աստղագուշակՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՀրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱննա Հակոբյանը կադրեր է հրապարակել Լոնդոնից․ դստեր հետ է եղել (տեսանյութ) Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է դեպի ԵՄ ընթացքին. Արթուր ՀովհաննիսյանԹուրքերի մեծ հոսք է սպասվում, ոտքի՛ կանգնիր, փրկիր քո Հայաստանը. ՀՀ վաստակավոր արտիստՔամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսներն առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода