Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին «Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջը Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Հասարակություն

ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանումը:

- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փոփոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:  

- Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին: Եվ ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները, կապահովվի անձանց իրավունքների անարգել իրացումը:

- Գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

- Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից,  և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայում գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որպես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրացումը:

- Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձնացնեիք այս նախագծից:

- Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քաղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրամադրման ժամկետը սահմանված է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթացակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրավունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խնդիրն առավել ցայտուն դարձավ պատերազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգորիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:

- Շրջանառվում է նաև 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նշված փոփոխության կապակցությամբ շատ են շահարկումներն ամբողջ լրատվական դաշտում, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել և ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին: Այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին:

Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Որոշ խնդիրներով պայմանավորված՝ գործընթացը չշարունակվեց: Ներկայում ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ-ի կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կապահովվի անվտանգային համակարգերին համապատասխանեցում: Արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնի մրցույթ: Այսինքն, այս փոփոխությունը  նախատեսվում է միայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում:

- Եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի:

- Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձին տրամադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:

- Եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի:

- Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով: Ընդգծեմ, որ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող հին նմուշի անձնագրերն են տրվելու երկու տարի ժամկետով: Մինչ այդ 10 տարի վավերականության ժամկետով անձնագրերը գործելու են մինչև ժամկետի ավարտը:  

 
 


Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչՂրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода