Յուրգեն Կլոպը ` ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ
Արխիվ 16-20«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Գերմանացի մասնագետը պարգևատրվել է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի կողմից և ստացել «Sir Alex Ferguson» մրցանակ:
53-ամյա մարզիչի գլխավորությամբ «կարմիրները» 30 տարի անց կրկին նվաճել են Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։
ԱՊԼ-ի 38 խաղերում «Լիվերպուլը» վաստակել է 99 միավոր՝ տանելով 32 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 3 պարտություն: