«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջը Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

​​​​​​​Փորձագետի եզրակացությունը փորձում են հարմարեցնել իրենց. նոր զարգացումներ հայտնի վրաերթի գործով

Արխիվ 16-20

Աթոյան փողոցի 29 հասցեի դիմացից դեկտեմբերի 31-ին հիվանդանոց էր տեղափոխել վրաերթի ենթարկված Աթոյան անցուղիի բնակիչ, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 80-ամյա դասախոս Մարտուն Սոսյանը: Նա հունվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով` մահացել էր: Նշված վրաերթը կատարելու կասկածանքով հունվարի 1-ին բերման էր ենթարկվել ԱՁ տնօրեն Կ. Հովհաննիսյանը։ Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ վրաերթը կատարել է ինքը` իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 81 FF 081 համարանիշի ավտոմեքենայով: Սակայն պարզվում է, որ ձերբակալվելուց հետո, ինչի մասին գրեց մամուլը, փոխվել է Կ. Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, եւ նա գրավի դիմաց ազատ է արձակվել: ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Զեյնալյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ, որը Մ. Սոսյանի իրավահաջորդների պաշտպանն է, «Իրավունքի» հետ զրույցում հարուցված գործից ուշագրավ մանրամասներ պատմեց:

– Մեղադրյալի փաստաբանը մի վարկած է մշակել, թե իբր տուժողը փորձել է մոտենալ ուղեգծին` ճանապարհի մեջտեղին, եւ այդտեղից անսպասելի մի քանի քայլ հետ է գնացել: Դրանից ելնելով` իրենք արդեն ճանապարհներ են հարթում հետաքննության եզրակացությունը շեղելու դեպի իրենց օգտին: Սակայն տեսանյութ կա, որը քննիչը ցույց է տվել եւ որտեղ որեւիցե հետքայլ չկա: Մինչդեռ այդ մշակված վարկածն իրենք հարմարացնում են իրենց ու այդ հիմքով դատարանը 2,5, թե 3 միլիոն դրամ գրավով ազատ է արձակել Կ. Հովհաննիսյանին: Դատախազը վերաքննիչ դատարանում բողոքարկել է, որովհետեւ մեր կողմից էլ է բողոքներ եղել, որ իրեն նորից կալանքի տակ վերցնեն: Անամոթաբար մինչեւ այս վարկածը մշակելն իրենք ներկայացնում էին, թե շան տեղ են դրել 80-ամյա վաստակաշատ դասախոսին: Ու այդ մարդուն անօգնական թողել են, գնացել: Ընտանիքով տեսողության խնդիրներ ունեն, այդ վարորդը 30 տոկոսով չի տեսնում, եւ ինքն այսօր վարորդ է ու մեծ մեքենա է վարում: Մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է փորձագետի եզրակացությունը հարմարեցնեն իրենց վարկածին:

– Տիկին Զեյնալյան, կբացատրե՞ք, թե ինչով է պայմանավորված նման մտավախությունը:

– Ներքին ինֆորմացիա ունեմ, որ առողջապահության նախարարության միջոցով արդարադատության փոխնախարարներից մեկի վրա են դուրս եկել, որի միջոցով էլ պետք է փորձագետի եզրակացությունը հարմարեցնեն իրենց: Իսկ փորձագետի եզրակացությունն այսօր միակ ելակետն է դառնում քննիչի համար, որպեսզի հետագա քրեական գործը վարի կամ չվարի, այսինքն՝ վարույթը կարճի` մեղքի բացակայության հիմքով: Բայց զգուշացրել եմ, եթե հանկարծ փորձագետի եզրակացությունը եկավ հօգուտ նրանց, այսինքն` օբյեկտիվ չեղավ, այդ դեպքում ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու: Իրենց էլ զգուշացրել եմ, որ եթե իրենք մտածում են, թե իրենց լծակների մասին մենք տեղյակ չենք, չարաչար սխալվում են: Անձամբ կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին, որ իմանան, թե փորձաքննություններում ինչեր են կատարվում: Չեմ ուզում հիմա ներկայացնել ներքին խոհանոցը, թե ինչեր են անում փորձագետները: Լավ տիրապետում եմ այդ մեխանիզմին, թե ինչպես է կատարվում եւ լավ տիրապետելով է, որ մտավախություն ունեմ, որ կունենանք փորձագետի ոչ օբյեկտիվ եզրակացություն: Մինչեւ անգամ իմ պաշտպանական կողմը պատրաստ է եվրոպական երկրից անկախ փորձագետ հրավիրելու կամ այդ ամբողջ գործն ուղղարկելու անկախ փորձագետի: Մենք չենք ասում չեղած բանը գրեք, այլ ասում ենք՝ ինչ կա, դա գրեք: Բայց մեղադրվող կողմը շարունաաբար միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տուժող կողմի հետ կապի դուրս գա: Իրենց շրջապատից տարբեր պաշտոնատար անձինք փորձում են համոզել, թե գիտեք, շան տեղ են դրել, չեն տեսել, ինչ կարող ենք անել, որ բարիշենք: Դրանով տուժող կողմին ավելի են հրահրում, ի վերջո, անձնական բնույթի վիրավորանք է, մի քանի անգամ զգուշացրել ենք ու, երեւի տեղ չի հասնում: Տուժող կողմի իրավահաջորդներն էլ ասում են՝ մենք շատ վիրավորված ենք, որ տարեց մարդուն խփել, փախել են: Եթե ձեր հորը Նոր տարվա գիշերով վրաերթի ենթարկեին փախնեին, թողնեին գետնին ընկած եւ նա մահանար, դուք կներեի՞ք: Եթե իրենք թույլ տան օբյեկտիվ քննություն ընթանա, արդյունքում ինչ-որ մի եզր կողմերի միջեւ հնարավոր է գտնել, բայց երբ իրենք 80 տարեկան վաստակավոր դասախոսին շան տեղ են դրել, գցել են մեքենայի տակ ու քշել, գնացել են, սա է վիրավորական:

- Փորձաքննության ենթակա Ձեր նշած տեսանյութը հասանելի՞ է, թե՞ նախաքննական գաղտնիք է:

- Այդ տեսանյութը դեպքի օրը գայի հետաքննիչն առգրավել է: Դրանից հետո՝ մեղադրյալ կողմը դիմել է քննիչին, որպեսզի ստանա տեսանյութը, սակայն քննիչը մերժել է տրամադրել: Բայց հաջորդ օրը իրենք ներկայացել են քննիչի մոտ տեսանյութով համատեղ: Ես գնացել եմ խանութ, որտեղից տեսանյութն առգրավվել է եւ խանութի տնօրենն ինձ անձամբ ասաց, որ ինքը չի եղել նրանց տեսանյութ տրամադրողը: Քննիչն էլ ասում է, որ գայի հետաքննիչից ստացել է վարույթ եւ ինքն էլ չէր կարող տալ, որովհետեւ նախ դա նախաքննական գաղտնիք է եւ երկորրդ՝ պարզ տրամաբանություն է՝ տալիս է տեսանյութը, որ մեղադրվող կողմը պարապի՞, հարմարացնի՞ իր ցուցմունքն այդ տեսանյութին: Ինչեւէ, ակնհայտ է, որ իրենք տեսանյութը ձեռք են բերել եւ այդ տեսանյութով փոխել են իրենց ցուցմունքն՝ ասելով, թե իբրեւ պարոն Սոսյանը պատահական հետդարձ քայլ է կատարել: Հենց այդ մասով էլ իրենք փորձում են արդարանալ: Այսինքն՝ տեսանյութը, չգիտես ինչպես, հայտնվել է իրենց մոտ, երբ դեռ նախաքննություն է կատարվում: Ավելին՝ Կ. Հովհաննիսյանի ձերբկալման հենց հաջորդ օրը ունեցել են իրենք այդ տեսանյութը:  Թե խանութի տնօրենն է մեզ խաբում, թե գայի հետաքննչականից են կարողացել ձեռք բերել այդ տեսանյութը, չգիտեմ: Ինչեւէ, տեղյակ եմ, որ գլխավոր դատախազությունում է աշխատում իրենց բարեկամը: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգնականն է եղել, երկար տարիներ այդ համակարգում է աշխատել: Ու իրենք իրենց լծակներով փորձում են հարցեր լուծել, բայց այդ համակարգում ինձ էլ են ճանաչում, ես էլ կարողանում եմ ներքին կարգով իմանալ, թե իրենք ում են դիմում ու ինչի համար: Ուղղակի, չեմ կարող այդ տվյալներն այս պահին հրապարակել: Եվ հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես, ոչ թե տուժողի իրավահաջորդներին եմ ներկայացնում, այլ պաշտպանում եմ իրավահաջորդին մեղադրյալ կողմից: Տպավորություն է, որ տեղերով փոխված ենք, որովհետեւ պաշտպանողական մի վիճակ է մեզ մոտ ստեղծվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչՂրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելԲելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода