ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փարիզյան պարահանդես»՝ հայ փոքրիկների համար. հրավիրված էին բոլորը, բացի մեկից

08.01.2018 02:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փարիզյան պարահանդես»՝ հայ փոքրիկների համար. հրավիրված էին բոլորը, բացի մեկից

Այսօր Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, ֆրանսիահայ փոքրիկներին եւ մեծերին սպասում էր «Փարիզյան պարահանդես», որի մասնակիցների թվում էին հեքիաթի հերոսները, բացի չար կախարդից: Իսկ վերջում պարահանդեսի հեքիաթային արկածների մասնակիցը դարձան նաեւ ներկաները՝ բուռն ծափերի ներքո դիմավորելով Ձմեռ պապին ու Ձյունանուշին: Բնականաբար, Ամանորի ամենասպասված հյուրերը դատարկաձեռն չէին եկել, իրենց հետ բերել էին փոքրիկ նվերներ երեխաների համար ու ազդարարել, որ հեքիաթում բարին հաղթեց չարին:

Արտակարգ դեպք Երևանում․ համասեռական գործողություն 4-րդ դասարանի տղա աշակերտի նկատմամբ

Անդրադառնալով տոնական ներկայացմանը՝ «Իրավունքի» հետ զրույցում Ֆրանսիայում հայերենով ու ֆրանսերենով հեռարձակվող «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար, ֆրանսիական հայտնի «Bonheur Retrouvé» («Վերագտնված երջանկություն») կազմակերպության մամուլի խոսնակ ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նշեց, որ այսօր «Փարիզյան պարահանդես» խորագիրը կրող մանկական բեմադրության առաջին հեքիաթային ու սպասված օրն էր. ««Bonheur Retrouvé» կազմակերպությունը, որի նախաձեռնությունն էր այս ներկայացումը, միշտ տարբերվել է` հայկական մշակույթ տարածելով Եվրոպայի ափերում: Այն մի ծրագիր է, որն ունի մեծ նպատակ, սպասելիքներ ու այդ շարքում ամենակարեւորն է՝ պահել ու պահպանել հայոց լեզուն»:

Ա. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ բեմադրության հեղինակներն են Ռուզաննա Ստեփանյանը եւ «Bonheur Retrouvé» կազմակերպության «Հայելի» թատրոնի տնօրեն Արմինե Գաբրելյանը: Իսկ դերասանները ե՛ւ Երեւանից էին, ե՛ւ Փարիզից. «Ինը հոգանոց դերասանների խումբը այսօր փայլուն հանդես եկավ եւ եւս մեկ անգամ զարմացրեց տեղի հայ հանդիսատեսին: Կար երգ, պար, հումոր, խաղեր… Մի խոսքով՝ իսկական պարահանդես էր»:

Ի դեպ, մեր զրուցակիցը նաեւ ընդգծեց, որ հունվարի 10-ին եւս մեկ ներկայացում ունեն՝ այս անգամ հայաշատ Ալֆովիրում: Իսկ հունվարի 13-ին՝ Առնովիրում. «Հատուկ հյուրեր կլինեն Ալֆովիրում, բայց փակագծերը չեմ բացի, որպեսզի անակնկալ լինի մեր հանդիսատեսի համար: Հավելեմ, որ այս անգամ համագործակցել ենք «Կայծ» երիտասարդական կազմակերպության հետ»:

Նշենք, որ «Փարիզյան պարահանդեսում» հեքիաթային հերոսների կերպարները կերտել են Արմինե Գաբրիելյանը, Ռուզաննա Մաթեւոսյանը, Էդուարդ Աբրահամյանը, Ալբերտ Յեզակյանը, Կորյուն եւ Էլեն Հարոյանները, Մարգուշիկը, Ռաֆայելը եւ Անիչկան:  Ըստ Ա. Թադեւոսյանի. «Նրանք իրենց ջանք ու եռանդի շնորհիվ՝ հանդիսատեսին պարգեւեցին ժպիտներ ու թեկուզ մի քանի ժամով կտրեցին առօրյա հոգսերից»:

Ինչ է կատարվում կոնկրետ Հայաստանի կլիմայի հետ` պարզաբանում է գիտությունների թեկնածուն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА