Դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների. Միհրդատ Մադաթյան Նահանջելով խնդիրները չեն լուծվելու, ավելի բարդանալու են. Գեւորգ Մելքոնյան Ինֆորմացիա` ունեմ, էն հատվածներում, որ առաջ են եկել, պետք է հետ գնան. Առուշ Առուշանյան. MediaHub Շարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունը Առևանգված Բաբկեն Ասրյանն ազատ է արձակվել Թուրքիայում զինվnրականներին արգելվել է օգտվել TikTok-ից Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները Հյուրանոցից գողացել են Բաբկեն Ասրյանին, օպերատիվ ծառայողները այս պատերի տակ են, գիտեն` չենք տեսնում Օրվա կադր. «Հրեշտակն» այցի էր եկել ոստիկաններին Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին

«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…

Վերլուծություն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը` այսօր Մոսկվա մեկնելուն եւ Տավուշից մեկնարկած երթի մայիսի 9-ին նախատեսված  հավաքին ընդառաջ: Թերեւս, ասելիքը տեղավորվում էր ավելի վաղ նրա կողմից հրապարակված տեսանյութի սիմվոլիզմի մեջ: Այլեւս պարզ է, թե ինչու էր ջուրը շփում սեղանին ու լղոզում. ասուլիսին նա ավելի հանգամանալից փորձեց «ջրել» սահմանագծման եւ սահմանազատման թեման ու մեկնարկած տավուշյան շարժումը, ապա «հովացնել» ՔՊ-ականների` այս օրերին եռացող վախերը: Իսկ թիրախում Հայ Առաքելական եկեղեցին էր, որի վրա փորձեց «լղոզել» բոլոր մեղքերը, իսկ ինքը ներկայացավ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի դեռեւս 2018-ին բնորոշած` սոկրատյան հանգստությամբ (թեպետ վարկած կա, որ, պարզապես, նրա հանգստացնող դեղերն են նախանձելի լավը):

ՆԻԿՈԼԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ, ՅՈԹՆ ԷԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որքան էլ Փաշինյանի ասուլիսն ընթացավ, բացառությամբ մեկ-երկուսի, յուրային ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ մի շարք լուրջ լրատվականներ, այդ թվում` «Իրավունք»-ը, բոյկոտել էին, այդուհանդերձ, լրագրողների հարցերը մեծ մասամբ վերաբերում էին Տավուշից մեկնարկած քայլերթին: Նիկոլ Փաշինյանն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարեց, թե, ըստ իրեն, այդ գծին ովքեր են աջակցություն հայտնում. «Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են…»: Դեռ թողնենք մի կողմ` որքանով է ճիշտ կամ սխալ երկրի դե յուրե ղեկավարը, բայց դժվար է չհամաձայնել վերոնշյալի վերաբերյալ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբեկ Պիպոյանի դիտարկմանը. «Իմ ունեցած հավաստի տեղեկություններով» նախաբանով նախադասություն կարող են կազմել բոլորը, բայց ոչ նրանք, ովքեր պարտավոր են ճշտել այդ տեղեկությունն ու օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Այս նախադասութունը, անգամ եթե մի քանիսի մոտ կասկած է առաջացնում, ապա վստահաբար հիմք է տալիս պնդելու, որ պատասխանատուները չեն իրականացնում անչափ կարեւոր գործառույթ, որը պարտավոր են: Ստացվում է, որ գործադիրն ուղիղ աջակցում է գործակալներին»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 5 տարի առաջ նաեւ Իրան կատարած այցի ժամանակ էր հայտարարում, թե պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ։ Բայց այդպես էլ այն որեւէ իրավական հետեւանք չունեցավ: Ավելին` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինքն է դրանք անհասցե, քաղաքական ընդհանուր հայտարարություններ համարում, որոնց վերաբերյալ ուղիղ հայտարարել է, թե` իրենք վարույթներ չեն նախաձեռնում: Իսկ երբ այս մասին հիշեցրին Փաշինյանին ասուլիսի ժամանակ, «կռուտիտը» չուշացավ. «Դեպքեր կան, որ մենք օպերատիվ տվյալներով գիտենք` մարդը գործակալ է, բայց կա նաեւ ապացուցման շեմ։ Ասեմ ավելին` մենք գիտենք Հայաստանում գործակալական ցանցերի մասին»: Ուրեմն` ի՞նչ է ստացվում` եթե չկան ապացույցներ, ապա հայտարարությունն առնվազն կա՛մ մերկապարանոց է, կա՛մ Պիպոյանի ասած` «գործադիրն ուղիղ աջակցում է գործակալներին»:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ի դեպ, այն, ինչ զգուշացնում էինք ի սկզբանե, այլեւս դարձավ իրականություն: Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ ակնարկեց, որ յուրաքանչյուր բացասական սցենարի դեպքում` լինի ներքին, թե` արտաքին, հիմա էլ եկեղեցու գրպանն են գցելու: Ըստ Փաշինյանի. «Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, եւ այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձեւակերպում, նախորդ իշխանությանը իշխանության բերելն է»: Նա նաեւ պնդեց, որ այս սցենարը ներկայացվել էր դեռեւս 2021 թվականին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն. «Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժումը, այսինքն՝ ինչ է նշանակում օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետեւ հոգեւորականը չի կարող առանց Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, նույնիսկ հանձնարարությամբ քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ դա ապացուցված փաստ է»: Այն, որ քոչարյանականները փորձում են այս շարժումից իրենց բաժին օգուտը «քերել», կույրն էլ կտեսներ, բայց ասել, թե Վեհափառն առաջնորդում է քաղաքական շարժում, մեղմ ասած, չափազանցված է: Գերագույն հոգեւոր խորհուրդն ասուլիսից հետո` հստակ ուղերձ հղեց հանրությանը`մասնավորապես շեշտելով. «Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի եւ պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։ Բայց, միեւնույնն է, որքան էլ դժվար է ընդունել, Նիկոլ Փաշինյանը մի հարցում իրավացի է, երբ հարց է բարձրացնում` լավ, եթե իմ արած սահմանագծումն ու սահմանազատումը մերժում եք, դուք ի՞նչ եք առաջարկում: Եվ ընդհանրապես, եթե եկեղեցին քաղաքական իշխանության հավակնություններ չունի, Բագրատ սրբազանն էլ տարբեր հարցազրույցներում, գոնե մինչեւ այս պահը շեշտադրում չի արել Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու պահանջի վրա, ապա ինչի՞ մասին է ամբողջ այս աղմուկը: Ի վերջո, ի՞նչ է առաջարկվելու նյարդերը տեղի տվող հանրությանն այսքան քայլելուց հետո, հատկապես, երբ Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանն ասում է. «Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ»:

ՍՊԱՍՈՒՄ` ՓՈԹՈՐԿԻ՞Ց ԱՌԱՋ

Պարզ է, որ Բագրատ սրբազանն ու իր առաջնորդած քայլերթի առաջին շարքերում գտնվողները մինչ այս պահը փակագծեր չեն բացում: Ավելին` գրեթե Երեւան են հասել, բայց սպասում են մայիսի 9-ին: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Գուցե խնդիրը Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն է, որի արդյունքների ու հետեւանքների հիման վրա էլ կորոշվի շարժման հետագա գործողություններն ու ելքը: Իսկ շարժմանը միացած ԱԺԲ-ական Ծռերը, կարծես թե, ծռվեցին ու որոշեցին այսօր հանրահավաք անել` առանձին: Ակնհայտ է, որ նրանց դարդն ամենեւին էլ Կիրանցի սահմանազատումն ու սահմանագծումը չէր, այլ` Փաշինյան Նիկոլի Մոսկվա այցելելը կա՛մ կանխելը, կա՛մ թույլ չտալը, որ վերջինս շեղվի Արեւմուտքին տված խոստումներից: Սա էր նաեւ Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների հանգստությունը, որոնք մի կողմից իրենց «հաճախորդներին» հրահանգել էին սատարել շարժմանը, մյուս կողմից` անխնա քննադատել` մինչեւ կա՛մ շարժումը մարեր, կա՛մ դառնար գոնե հակառուսական: Սակայն, ի հեճուկս արեւմտամետների, Փաշինյանն ասուլիսի ժամանակ առանցքային կարեւորության մի դիտարկում արեց` նշելով, որ` «Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ձեւակերպում, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն»: Սա Փաշինյանի համոզմո՞ւնքն է, թե՞ Մոսկվա մեկնելուց առաջ Կրեմլի ականջն է շոյում, ցույց կտա ժամանակը: Բայց անկախ մոսկովյան հանդիպման ելքից` մայիսի 9-ի հավաքից ակնկալիքներ ունեն բոլոր կողմերը: Եվ եթե ստացվում է, որ Մայր Աթոռը քաղաքական որեւէ առաջարկ չունի, հետեւապես երթը մինչեւ հրապարակ հասցնելուց հետո դժվար է կանխատեսել, թե ինչպես է պայքարը վերածվելու քաղաքականի, մանավանդ, որ մինչեւ այս պահը անգամ «ռուպռ» չեն տալիս քայլերթի հաշվին «ռասկռուտկա» լինել փորձող որեւէ քաղաքական գործչի: Իսկ գեներացված սպասումները պարզ է, որ չեն կարող լիովին արդարացվել, ինչի համար էլ Բագրատ սրբազանն անընդհատ զգուշացնում է. «Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որեւէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք: Կուռք սարքելու պատճառով ենք մենք այսօր հայտնվել փողոցում, դա պետք է մեր մտքից սրբվի մինչեւ վերջ։ Մենք գործիքներ ենք, ամեն մեկս մեր չափով: Ոչ ոք պետք է ամբարտավանություն չունենա, հպարտություն չունենաՈչ մի բան էլ դու չես արել: Էստեղ գտնվողներիդ եմ ասում՝ ոչ մի բան էլ դուք չեք արել: Եթե մենք միջոց ու գործիք չլինենք, ոչ մի բան չի լինելու: Բայց դա մենք չենք անում, մեր մեջ եղածն է, որ Աստված արթնացնում է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների. Միհրդատ ՄադաթյանՆահանջելով խնդիրները չեն լուծվելու, ավելի բարդանալու են. Գեւորգ ՄելքոնյանԻնֆորմացիա` ունեմ, էն հատվածներում, որ առաջ են եկել, պետք է հետ գնան. Առուշ Առուշանյան. MediaHubՇարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունըԱռևանգված Բաբկեն Ասրյանն ազատ է արձակվելԹուրքիայում զինվnրականներին արգելվել է օգտվել TikTok-իցԿհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմաններըԲարեղամ Հարությունյանը ևս մնաց առանց օլիմպիական ուղեգրիՀյուրանոցից գողացել են Բաբկեն Ասրյանին, օպերատիվ ծառայողները այս պատերի տակ են, գիտեն` չենք տեսնումՕրվա կադր. «Հրեշտակն» այցի էր եկել ոստիկաններինՓաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. ԶատուլինՏիկնիզյանը` որդու ծնվելու եւ զգացողությունների մասինՄեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել էԵկեղեցին էնպիսի բաներ է տեսել, Նիկոլն ու նրա նմանները, կամ Վեհի դիմաց կանգնող ողորմելիներն ովքե՞ր են (տեսանյութ)Սպերցյանի ունիվերսալ ունակությունները թույլ կտան նրան խաղալ «Բորուսիայի» պես թիմերում.ԲերեզովսկիՓախե՞լ է շենքից, վայ ձյուն գա գլխիդ, ամոթ, ես իր տեղը լինեի՝ ինձ կսպանեի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայ ժողովրդի մեջ փորձում են սերմանել այն վախը, որ եթե չլինի Փաշինյանը, պшտերшզմ կլինի. Զատուլին«Ոստիկանը ժողովրդին տուֆտա է ասել», «Չկա նման բան, իրանց ասածը չե՞ք լսում». լարված վիճակ (տեսանյութ)Եթե նեղ խմբային շահեր չեք սպասարկում, ապա համագործակցեք հանուն հայրենիքի. Գոռ ՀարությունյանՕդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազիՁերբակալվել են «ԱռԱջ» կուսակցության նախագահն ու անդամները․ փաստաբանԱշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը 5։0 հաշվով պարտության մատնեց մակեդոնացի Բոբան ԻլիոսկիինՈւ թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, մեկ է՝ ապրելու եմ․ նահատակված զինծառայողի մայրը Աննա Հակոբյանի հետ խնջույքի մասնակցելու մասինԴա ո՞վ ա, իրեն բարձր տեխնոլոգիայից էլ դաս կտամ, բիոէթիկայից էլ, մարդ ա՞. Սրբազանը՝ ԲՏԱ փոխնախարարին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ընթանում է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըՁեր մտքում ասեք՝ փախե՞լ ա, թե չէ. Սրբազանը՝ փողոցը փակած ոստիկաններին (տեսանյութ)Իրանում մեկնարկել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումըԲաղրամյան պողոտայում վթար է եղել․ կան խցանումներՓաշինյանին այսուհետ հսկելու են ուռիներն ու բարդիները, նա այլևս անվտանգ կլինի. Դանիելյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը«Նախարարը շաուրմայանոցից ա դուրս եկե՞լ», «Ասում են՝ հա, ուղղակի չենք ճանաչել» (տեսանյութ)Ոստիկանապետի որդին 300 հազար դոլարանոց մեքենա է վարում (տեսանյութ)Ազգակործան պառակտումը ամոթալի ձեւեր է ստանում. Վիրահայոց թեմի առաջնորդԲերետները պատրաստ են պահել արցունքաբեր գազերով բալոնները, որ կիրառեն Շարժման նկատմամբ (տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արգավանդում 3 հոգով մտել են տուն, կապկպել տանտիրոջը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդերՊրոբլեմ է, պիտի գետերը մաքրվեն, առաջ մտածում էի, որ մաքրելը միայն աղբն է, բայց գետում անտառ էր դարձել (տեսանյութ)Ժողովուրդը աչքերը բացեց ջրում կորած. Բացառիկ մանրամասներ աղետի գոտուցԿոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսեւորել համարժեք դիրքորոշում. «301-ի խորհուրդ» ՈՒՂԻՂ․ տեղեկություն ունեմ, որ Փաշինյանը ետնամուտքից փախչելու է․ Բագրատ ՍրբազանԱրթուր Բազեյանը պարտվեց ու մնաց առանց օլիմպիական ուղեգրի Մեզ փորձում են հասկացնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են ամեն ինչի. ԼավրովԼարված իրավիճակ. ոստիկանները քաշքշում են Շարժման մասնակիցներին, փորձում բերման ենթարկել (տեսանյութ)Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրըԻնչպիսի՞ դեր ու նշանակություն ունեն հայերը հին արևելյան քրիստոնեական աշխարհում. ՈսկանյանՇարժման կողմնակիցները մեքենաներով փակել են Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները (տեսանյութ)Մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը«ՎԱՂԱԺԱՄ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ». ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ Խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդՎանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ էԿառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 44-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода