Ինչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատները Ցնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունը Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է Կադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անց Ռաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասին Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը Ռաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐ Բութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտով

Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

— Պարոն Համբարձումյան, Կիրանցում այլեւս սահմանագծում-սահմանազատումը կարելի՞ է համարել իրականություն, վե՞րջ, հանձնեցի՞ն:

— Հաշվի առնելով ՀՀ-ում բարդ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հասարակության լարվածությունը՝ կփորձեմ զգուշորեն արտահայտվել եւ որոշ փակագծեր բացել: Իմ ունեցած տեղեկությունների մակարդակով՝ այս պահի դրությամբ բազմաթիվ դիրքեր, որոնք ունեին շատ բարենպաստ տեղակայում, եւ բավական լուրջ մարտավարական առավելություններ էին տալիս հայկական կողմին իր պաշտպանության մեջ, այդ դիրքերը հանձնվել են ադրբեջանական կողմին: Ավելին, այդ դիրքերը ականազերծվել եւ նոր են հանձնվել: Դրանք եղել են կահավորված դիրքեր՝ իրենց խրամատներով ևեւ կրակակետերով: Պետք է նշեմ, որ այդ դիրքերը շատ բարձր էին, ինչը մեզ համար մարտավարական մեծ առավելություն էր տալիս, եւ առավել հեշտ էր հայկական կողմն իր նշանառության տակ առնում ադրբեջանական կողմին: Ինչ խոսք, չեմ կարող չնշել, որ ադրբեջանական կողմի ախորժակն ամեն օր առավել է մեծանում եւ հայկական կողմի առաջ նոր պահանջներ են քաշում: Նույն բնակավայրերի տարածքների թիվը եւ քանակը ավելանում է, արդյունքները հանձնվել են ադրբեջանական կողմին: Այն բարձունքը, որը տալիս է մարտավարական առավելություն՝ գտնվում է հակառակ կողմի հսկողության ներքո: Զարմանալին այն է, որ առանց որեւէ կրակոցի է հակառակ կողմն առաջ եկել եւ մի ամբողջ լեռնաշղթայի բարձունքում այս պահին նստած է ադրբեջանական կողմը:

— Ի՞նչ եք կարծում` այս ամենի ֆոնին իրավիճակը հղի՞ է նոր ռազմական գործողություններով:

— Այո՛, քանի որ ադրբեջանական կողմի ախորժակը երբեք չի փակվում: Այսօր ՀՀ հասարակությունը պետք է հստակ մեկ բան հասկանա՝ եթե թշնամու կողմը մեզնից պահանջում է, թե այսքան տարածքը, բնակավայրերը մեզ տվեք, եւ մենք կարծում ենք, որ տալուց հետո` նրանք կհանգստանան, չարաչար սխալվում ենք: Պետք է նշեմ, որ ամենացավոտը դեռեւս առջեւում է: Մաքսիմալ փորձում եմ խուճապ չտարածել, սակայն անվտանգության մասին էլ չեմ կարող լռել:

Այժմ տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկում է սովետական քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում, բայց հայկական կողմին խաբում է: Հակառակ կողմն իր համար ստանձնած պարտականությունները չի կատարում: Այսինքն՝ սովետական քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում նշանակում է, որ պետք է տրվեր տարածքներ երկու կողմերին էլ, բայց հայկական կողմին չի տրվել: Ադրբեջանական կողմն այսօր 240 կմ Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացրել է եւ անգամ հետ չի քաշել իր զինծառայողներին: Այժմ նաեւ տեսնում ենք՝ ինչպես է հայկական կողմն ամեն ինչ հետ քաշում, դիրքեր ու տարածքներ է տրվել հակառակ կողմին: Ավելին` որպեսզի ադրբեջանական կողմն անգամ նեղություն չքաշի, հայկական կողմն ականազերծել եւ նոր է տվել: Ադրբեջանական կողմը ոչ մի կտոր հող հայկական կողմին չի զիջել: Ինչ տեղի է ունենում, իմ պատկերացմամբ` միակողմանի կապիտուլյացիա է: Միակողմանի հանձնում է, բայց ոչ սահմանազատում եւ սահմանագծում:

Ի՞նչ այլընտրանք պետք է առաջարկվի, ըստ Ձեզ, եթե մերժվի Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը:

— Կարծում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու համար երկկողմանի պետք է այդ ամենը լինի: Եթե առաջնորդվենք սովետական քարտեզներով՝ հայելային տարբերակով պետք է լիներ: Հայկական կողմը մենք տեսնում ենք՝ ինչպես է գնում միակողմանի զիջումների եւ փոխզիջում բացարձակ չկա: Չկա համատեղ որեւէ քայլ, այլ նկատելի է միայն ադրբեջանական միակողմանի առաջխաղացում: Այժմ տեղի է ունենում ադրբեջանական կողմի կարիքների բավարարում: Դրանք տարբեր բաներ են: Ես խոսում եմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ միջազգայնորեն սուվերեն ճանաչված տարածքների մասին: Այս պահին հակառակ կողմը նաեւ նոր տարածքներ է պահանջում, որոնք ընդհանրապես տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ ամենասարսափելին այն է, որ շուտով մոտենալու ենք «անկլավներին»: Տեսնում ենք, թե այժմ ինչ է տեղի ունենում: Սահմանամերձ բնակավայրեր են տալիս: Շուտով, որ այդ բնակավայրերն էլ տան վերջացնեն՝ գալու է ամենասարսափելին: Ես ուզում եմ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց գլխի գալիքը հստակ կերպով իմանան: Մարդիկ կարծում են, որ այս չորս սահմանամերձը երբ տանք, վերջացնելու ենք: Ո՛չ, ամենասարսափելին դեռեւս առջեւում է, որն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, ապրելակերպի եւ ճակատագրի վրա:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Ինչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода