ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

22.11.2017 21:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

Այսօր Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը կժամանի Ռուսաստան, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա արդեն երկրորդ այցն է: Որքան էլ մի քանի անգամ ռուս-թուրքական հանդիպումների վերաբերյալ մամուլում նշվեցին, որ այցերի օրակարգում Արցախյան հիմնախնդիրը չկա, այնուամենայնիվ, թե ռուս-թուրքական մերձեցումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա եւ մասնավորապես` Արցախյան հիմնախնդրի, «Իրավունքը» պարզեց փորձագիտական տեսակետները` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:

Ռուսաստանն ու Չինաստանը զգուշացրել են ԱՄՆ-ին


ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՅՑԵՐԸ ՌԴ


Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի թուրք-քրդական հարցերով  փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` իսկապես վերջին շրջանում նկատվում է ռուս-թուրքական մերձեցում. «Էրդողանի աննախադեպ այցերը Ռուսաստան, ինչպես նաեւ դիվանագիտական այլ խողովակներով ակտիվ քննարկումներն ու բանակցություններն ուղղված են միայն ու միայն ներկա պահին Թուրքիային Եվրոպական մեկուսացումից փրկելուն: Խնդիրն այն է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիան վարում է հակաեվրոպական եւ հակաամերիկյան քաղաքականություն` պատճառաբանելով Ֆեթուլլահ Գյուլենին, ինչպես նաեւ քրդական միավորումներին աշխարհի ցուցաբերած աջակցությունը: Բացի դրանից, Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից գնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր»: 


Փորձագետի գնահատմամբ` բազմաթիվ են դրվագները, որտեղ համընկնում են Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը` հատկապես Մերձավոր Արեւելքում. «Չմոռանանք Իրաքից Թուրքիայի տարածքով ռուսական նավթընկերության իրաքյան նավթի արտահաման մասին, որտեղ նույնպես Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկել էին: Այս ընդհանուր շահերի համընկնումից, կարծես թե, իսկապես ոգեւորվել է Ադրբեջանը, սակայն այդ ոգեւորությունը տեղին չեմ համարում, քանի որ Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Արցախյան հարցում բացի կրտսեր եղբոր ականջին հաճելի հայտարարություններից, այլ քայլեր չի ձեռնարկել: Թվում է, թե Թուրքիան իսկապես ցանկություն ունի Արցախյան հակամարտության հարցում հանդես գալ, որպես միջնորդ, սակայն իրականում այդպիսի ցանկություն ունի միայն ադրբեջանական կողմը, իսկ թուրքական կողմը միայն դեմ չէ դրան, ավել` ոչինչ: Ռուս-թուրքական մերձեցումը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Արցախյան հիմնահարցի վրա, այստեղ նպատակի սլաքն ուղղված է այլ կողմ, տվյալ դեպքում` դեպի Եվրամիություն եւ ԱՄՆ: Թուրքիան ինչպես փորձում է իրեն փրկել մեկուսացումից, այնպես էլ կրկին վարել քաղաքականություն, որը կառաջացնի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խանդը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան աշխարհին հայտնի է որպես անկանխատեսելի գործընկեր, դրանում բազմիցս համոզվել է նաեւ Ռուսաստանը: Հենց Ռուսաստանն էր, որ Թուրքիային ենթարկեց տնտեսական շրջափակման, ինչպես նաեւ մի քանի հրիթռներ արձակելով` հասկացրեց, որ տարածաշրջանում թելադրողը Ռուսաստանն է»: 


Կ. Հովհաննիսյանի համոզմամբ` այսօր Թուրքիան գտնվում է մի քաղաքական իրավիճակում, երբ չի կարող ինքնուրույն վարել արտաքին քաղաքականություն: Հետեւաբար ասել, թե ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից Հայաստանին որեւէ օգուտ կամ վնաս կլինի, դա նույնն է, ինչ ասել, թե 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից Հայաստանը օգուտ ունեցավ. «Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հանդիսանում է իր ռազմավարական գործընկերը տարածաշրջանում եւ թույլ չի տա վերջապես ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային խառնվել եւ ազդեցություն ունենալ հայաստանյան, հատկապես Արցախյան հարցի վրա»:

Ռուսաստանն իրանական միջուկային գործարքին տապալում է կանխագուշակում


«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԱՆ ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»


«Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նույնպես պնդում է, որ ռուս-թուրքական մերձեցումը հիմնականում պայմանավորված է Սիրիայի եւ Իրաքի հարցում համագործակցությամբ, որպեսզի թույլ չտան ԱՄՆ-ի ռազմական ուժեղացմանը այդ տարածքում, այդ թվում նաեւ քրդական խնդրի վրա, միեւնույն ժամանակ ընդգծեց. «Իհարկե, այս մերձեցումը մեզ վրա անդրադառնալու է, եւ դրան պետք է պատրաստ լինենք: Չնայած պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական մերձեցումը ժամանակավոր է լինում, քանի որ  ռազմավարական առումով երկու երկրների շահերը չեն համընկնում: Ուղղակի, այս պահին Արեւելքում` ի դեմս Սիրիայի եւ Իրաքի, դրանք համընկել են: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Արցախյան հիմնախնդրին, իհարկե, այդ քննարկումները եղել են, սակայն չարդարացրին Էրդողանի հույսերը: Այնպես որ, դավադրություններ, չեմ կարծում, որ կան մեր թիկունքում: Պարզապես, այսօր տարածաշրջանը գտնվում է լուրջ, լայն փոփոխությունների շեմին` ի դեմս Թուրքիայի, որովհետեւ այս երկրում հեղաշրջման փորձից հետո` Էրդողանի հարաբերությունները կտրուկ վատացան Արեւմուտքի հետ: Ըստ էության, Թուրքիայի հիմնական ուղղությունը հիմա տեղափոխվում է Կովկաս եւ, իհարկե, մեզ դա չի կարող չմտահոգել` հաշվի առնելով, որ Սիրիայում եւ Իրաքում իրավիճակն այնքան էլ իրենց օգտին չէ: Բայց այն մտավախությունները, որ Արցախի հարցում կարող է ռուս-թուրքական պայմանավորվածություններ ձեռք բերվեն` առանց Հայաստանի հետ համաձայնության, այդքան էլ իրատեսական չեմ համարում»: 


Գ. Մելքոնյանը ռուս-թուրքական մերձեցման ֆոնին` մեր ուշադրությունը հրավիրեց էլ ավելի ուշագրավ փաստի վրա. «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է բարձրացնել հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը: Միայն այստեղ հարց է, թե սահմանի վերաբացումը ինչ պայմանների դիմաց կարող է լինել: Այս հարցին  ակտիվորեն անդրադառնում են թուրքական լրատվամիջոցները, մինչդեռ հայաստանյան լրատվամիջոցներում նման տեղեկությունների չեն հանդիպել»:


Այդուհանդերձ, հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրենը նաեւ զգուշացրեց, որ Սիրիայի հարցում կարող են լինել կտրուկ փոփոխություններ, եւ ռուս-թուրքական շահերը գնան լրիվ հակառակ ուղղությամբ ու պայմանավորվածությունները խախտվեն. «Ուստի` պետք է ավելի հետեւողական լինենք թուրքական արձագանքների նկատմամբ: Եվ եթե նկատել եք, վերջին շրջանում Էրդողանի վարչակարգի կողմից հայկական հարցերին վերաբերող կտրուկ հայտարարություններն ավելի շատ բացառված են: Իսկ սա երկու բան է հուշում` կամ լուծման տարբերակը, որը առաջարկվում է, ձեռնտու է նաեւ նրանց, կամ փորձում են մեղմել իրավիճակը, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները պահպանվեն այնպես, ինչպես այսօր կա»:

Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցային մթերքների ցանկը


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА