Առաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ) Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջ Ովքեր են եղել վթարված ուղղաթիռում. Մանրամասներ Բացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.Tasnim ՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ

Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ, հնարքների բեմադրող-կոորդինատոր ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում հիմնել կասկադյորական արվեստը:

— Դա նաեւ ունի իր նախապատմությունը: Ես դեռ առաջին դասարանում էի սովորում, երբ առաջին անգամ դիտեցի լուսահոգի Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմը, որը լեցուն էր կասկադյորական հնարքներով: Մանավանդ այն ժամանակ նորագույն տեխնոլոգիաներ, անվտանգության հետ կապված ապահովության որոշ սարքավորումներ չկային, եւ մարդիկ հնարքներն անում էին իրենց վախի եւ իրենց հնարավորությունների սահմաններում: Ֆիլմը դիտելուց հետո՝ ես մոտեցա հորս եւ ասացի. «Հայրիկ, ես այդ մարդկանց նման պետք է դառնամ»: Նա ասաց. «Տղաս, այդ մարդիկ կոչվում են կասկադյորներ»: Եվ ես առաջին անգամ իմ հորից լսեցի այդ բառը: Իհարկե, ցանկացած ծնող կփորձեր իր երեխային հետ պահել, որովհետեւ դա վտանգավոր մասնագիտություն է: Դրա համար էլ, երբ ստացա իմ անձնագիրը, փախա տանից: Գնացի  Ռիգա քաղաք, որպեսզի այդտեղ ընդունվեմ կասկադյորական գիլդիա: Եվ ես կարող եմ ինձ համարել երջանիկ մարդ, որ իրականացրել եմ իմ երազանքը: Բնականաբար, դրանից հետո ծառայեցի Խորհրդային բանակում: Այնուհետեւ եկա Հայաստան, որտեղ եղավ երկրաշարժ, պատերազմ... Մեր «Հայֆիլմ» կինոստուդիան երբեք չի ունեցել իր սեփական կասկադյորներին: Եղել են մարդիկ, ովքեր լավ ձիեր են վարել, ինչ-որ մեքենաներով արագ ընթացել են, բայց դա կասկադյորական արվեստ չէ: Դա ընդհանուր հասկացողություն է, ինչպես օրինակ, բժշկությունը: Չէ՞ որ բժշկության մեջ տարբեր ուղղվածություններ կան: Կասկադյորական արվեստն էլ իր մեջ ներառում է շատ ուղղություններ: Նա մի հսկայական շղթա է, որտեղ ամեն մի ուղղություն հանդիսանում է մի օղակ, որոնք իրար կպչելով՝ դառնում են շղթա: Հայաստանում երբեք չեն եղել նման մասնագետներ: 1994 թվականն էր, քանի որ ես սիրում եմ իմ երկիրը, ասացի` ինչո՞ւ մենք չպետք է ունենանք կասկադյորներ: Ինչո՞ւ մենք մշտական պետք է հրավիրենք Ռուսաստանից մասնագետների: Մի՞թե մենք ուժեղ, համարձակ տղերք չունե՞նք: Ունե՛նք... Եվ այդ տարի Հայաստանում դրվեց կասկադյորական արվեստի հիմքը` հենվելով իմ փորձի վրա: Այդ ժամանակ ես արդեն բավականին փորձ ունեի: Հիմնեցինք կասկադյորական արվեստը Հայաստանում, եւ շատ կարճ ժամանակ հետո՝ սկսեցինք ստանալ հրավերներ: Եվ կամաց-կամաց այդ ձնագունդը սկսեց թափ առնել, որը հիմա արդեն դարձել է շատ մեծ մասշտաբների սառցե գունդ:

— Բացի գեղարվեստական ֆիլմերից` կասկադյորական հրավերքներ շա՞տ են եղել:

— Մեր աշխատանքային կարիերայի ընթացքում բազում նման նախագծեր են եղել: Մենք չենք աշխատել միայն գեղարվեստական ֆիլմերում: Աշխատել ենք ե՛ւ հեռուստասերիալներում, ե՛ւ շոու-հաղորդումներում, ե՛ւ կենդանի ցուցադրական ու պետական մասշտաբներով տոնախմբությունների նախագծերում, ե՛ւ թաքնված տեսախցիկներում, ե՛ւ անակնկալ նմանօրինակ նախագծերում: Առաջ, եթե 1-2 տեսաձայնագրություն էինք ունենում, համարում էինք շատ: Հիմա այնքան շատ են, որ եթե ես չնայեմ իմ ֆիլմադարանին, շատ ֆիլմեր կլինեն, որոնք արդեն չեմ էլ հիշում, որտեղ աշխատել եմ թե՛ մասսայական տեսարաններում, թե՛ որպես առաջնային կամ գլխավոր դերասան կամ հնաքների բեմադրող եւ կոորդինատոր:

— Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում կասկադյորական արվեստը:

— Ցավոտ հարց է... Կասկադյորական արվեստը չի էլ կարող տարբերվել շատ ու շատ ուրիշ ոլորտներից, որոնք գործում են այսօր Հայաստանում եւ չունեն այն թափը, այն զարգացումը, որը մենք կուզենայինք տեսնել: Կասկադյորական արվեստն էլ դրանցից մեկն է: Նախեւառաջ՝.

  1. Որպեսզի ինչ-որ մի ուղղություն, ինչ-որ ճյուղ երկրում զարգանա, նախ տվյալ երկիրը պետք է լինի հանգիստ, խաղաղ կարգավիճակում:
  2. Կասկադյորական արվեստը հիմնականում սերտ կապված է կինոոլորտի հետ: Հայաստանում կինոյի ոլորտը սարսափելի ձեւով կաղում է: Երկրներ կան, որոնք պատերազմի մեջ են, բայց ամբողջ թափով մարդիկ ֆիլմեր են նկարում: Քանի որ ճիշտ դրվածք կա այնտեղ: Պատերազմը վարում են զինվորները, կռվում են, իսկ արվեստի մարդիկ իրենց գործն են անում, որովհետեւ այդ բոլորը նպաստում է պետության կայացմանը: Կուզեինք ավելի շատ լիներ զարգացումը, բայց ինչքան էլ որ մենք ասենք չենք զբաղվում քաղաքականությամբ, միեւնույնն է, քաղաքականությունն է զբաղվում մեզնով: Եթե երկրում չի գործում առողջ քաղաքականություն, չի կարող գործել եւ տարբեր տեսակի առողջ ոլորտներ: Եթե տան հայրը հիվանդ է, ընտանիքը հիվանդանում է: Տան կերակրողը, անվտանգությունն ապահովողը հայրն է: Դրա համար հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ տվյալ ոլորտն էլ մնացած բոլոր կարեւոր ոլորտների հետ կունենա զարգացում:

— Ինչո՞ւ այսօր շատ չեն նկարահանում պատմական ֆիլմեր:

— Մենք ունենք փառահեղ ժամանակաշրջաններ, որոնց մասին կարող ենք ֆիլմեր նկարահանել: Ես ինքս ունեմ պատմական ֆիլմի սցենար` «Տիգրան Մեծ», որի վրա յոթ տարի աշխատել եմ: Պատկան մարմինները տեսել են: Իրենց սխալ եւ ճիշտ նշումներն արել են: Ուղղումներն արված, խմբագրված է, բայց դրա համար պետք են ահռելի գումարներ: Ի վերջո, ցանկացած լավ ֆիլմ նկարելու համար պետք է գումար: Մենք ունենք շատ լավ, խելացի ռեժիսորներ, խոստումնալից երիտասարդներ, որոնք շատ լավ եւ սուր մտքեր ունեն: Բայց նրանք առաջին հերթին ունեն գումարի կարիք: Պետք է գումար լինի, որ մեր այդ շատ լավ ռեժիսորներն իրականացնեն իրենց մտահղացումները: Մարդիկ ունեն փայլուն մտքեր, որոնք պետք է իրականացվեն, որովհետեւ իրենք լավ ռեժիսորներ են: Իրենք պետք է ստեղծեն կինո, անկախ նրանից՝ ես կաշխատեմ այդ ֆիլմում, թե՝ ոչ: Ֆիլմերը պետք է ծնվեն: Դրա համար գումար, պետական աջակցություն է հարկավոր, որովհետեւ գումար է դուրս գրվում պետական բյուջեից ֆիլմերի զարգացման, ֆիլմերի նկարահանման համար: Ո՞ւր են գնում այդ գումարները: Ինչո՞ւ մենք ունենք լիքը անավարտ ֆիլմեր:

— Հնարքները կասկադյորի համար կարող են նաեւ ճակատագրական լինել…

— Բնականաբար, դա կլինի, եթե հնարքներ բեմադրողը ճակատագրական հիմար է: Եթե նա ճակատագրական ապուշ է, իր կասկադյորը կվնասվի: Եթե տվյալ մասնագետը` մասնագետ չի, այդպես կլինի: Ռեժիսորը ինչ ասես կուզենա տեսնել իր կադրում: Նա կարող է ասել` սա եմ ուզում, նա եմ ուզում, բայց ես եթե տեսնում եմ, որ վտանգ կա, ասում եմ` եղբայր, սա ահնհարին է անելը: Մենք մարդ ենք, ամենակարող Աստված չենք: Այն, ինչ-որ մարդուն տալիս է այդ հնարավորությունը, մեր մասնագիտության առումով կարող ենք անել:

— Ինչպե՞ս է այդ պրոցեսն ընթանում:

— Հնարքների բեմադրողն է նստում եւ մտածում տվյալ հնարքը: Նա արդեն գիտի ռեժիսորի ցանկությունը: Մի քանի տարբերակներ մշակում է, եւ ռեժիսորն ընտրում է, թե որն է ուզում: Դրանից հետո տվյալ հնարքի վրա սկսում է ավելի մանրամասն աշխատել: Այն պետք է հաշվարկել ֆիզիկայի, մաթեմատիկայի օրենքներով, որովհետեւ ամեն ինչը հաշվարկ է: Բնական է, երիտասարդ է, արյունը եռում է մեջը, բայց եթե հնարքների բեմադրիչը չհաշվարկվի, այդ երիտասարդը, Աստված մի արասցե, կգնա հավերժություն: Ամեն ինչը կախված է հնարքներ բեմադրող կոորդինատորից: Նա պետք է հաշվարկի, նա պետք է անցկացնի մարզումներ, պետք է անգիր իմանա, թե տվյալ հնարքը որ կասկադյորը պետք է անի: Արդյո՞ք տվյալ կասկադյորը իր արտաքինով համընկնում է այն դերասանին, որին պետք է փոխարինի: Դա ահռելի աշխատանք է: Եվ, վերջիվերջո, անցկացվում են մարզումներ, եւ երբ գալիս է նկարահանումների փուլը, բոլոր հնարքները կոորդինացվում են: Արդեն դու գիտես, որից հետո ինչ է: Բնականաբար, սխալ աշխատանքի հետեւանքով կասկադյորը կարող է ստանալ վասվածք, կարող է մինչեւ կյանքի վերջ նստել հաշմանդամի սայլակի վրա կամ հեռանալ մեզնից ընդմիշտ: Հենց դրանում է կայանում հնարքներ բեմադրողի ամբողջ պրոֆեսիոնալիզմը: Չնայած` պետք է ասեմ, որ չկա աշխարհում մի կասկադյոր, որը վնասվածքներ չի ստացել: Դա կնունքի պես մի բան է: Պատկերացնո՞ւմ եք, որեւէ մոտոսպորտի ներկայացուցիչ, որը երբեք մոտոցիկլետից վայր չի ընկել, անհնարին է: Նույնն էլ կասկադյորական արվեստն է: Իհարկե, մենք վնասվածքներ ունենում ենք: Սակայն ամբողջ հմայքը նրանում է, որ հնարքների բեմադրողն այդ ամբողջ վտանգավորությունը պետք է իջեցնի մաքսիմալ մինիմումի, որ կասկադյորը չվնասվի: Չէ՞ որ աշխարհում ոչ մի տեսակի արվեստ, ոչ մի տեսակի բնագավառ չարժե մեկ մարդու կյանք: Մարդկային կյանքը` բարձրագույն արժեք է: Մենք պետք է ապրենք, ծաղկեցնենք, կատարենք, ֆիլմը զարգացնենք, որպեսզի ֆիլմը հրամցնենք մեր հանդիսատեսին:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Այսօր հաստատված արդեն ունենք երկու ֆիլմ: Մեկը` 8-ը սերիանոց գեղարվեստական ֆիլմ է: Մյուսը, որը պետք է նկարվի օգոստոս ամսին, Հնդկաստանից եկող Բոլիվուդի մեծ խումբն է:

— Այսինքն` Հայաստանում հնդկական ֆի՞լմ են նկարահանելու:

— Այո, իրենք գալու են այստեղ՝ հնդկական ֆիլմ նկարահանելու: Համագործակցում են Հայաստանի մեր մասնագետների հետ: Սպասում ենք, նախնական պայմանավորվածությունը կա: Խոսել ենք, պայմանավորվել ենք: Հիմա արդեն կատարում ենք որոշ աշխատանքներ, որպեսզի օգոստոսին գան Հայաստան ու սկսեն նկարել ֆիլմը: Իհարկե, դրանից առաջ նախապատրաստական փուլի ավելի մեծ աշխատանքները կան: Ես նաեւ վերջին տարիներին աշխատել եմ որպես դերասան` մի հնդկական ֆիլմում: Աշխատել եմ աշխարհահռչակ դերասան Ջեքի Շրոֆի հետ: Ի դեպ, իմ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ընկերոջը՝ պրոդյուսեր Արմեն Գրեյգին: Նա իմ շատ լավ ընկերն է, որի աշխատանքների եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, այո՛, գալիս են Հայաստան նաեւ Հնդկաստանից, տարբեր տեղերից եւ այստեղ նկարահանում ֆիլմեր: Վերջիվերջո, անգամ Տիգրան Մեծի ժամանակներում եղել է մի հնդիկ վաճառական` Սինխը, որի շարասյունը միշտ Հայքով է անցել ու գնացել առեւտուր անելու: Եվ ինքը միշտ Հնդկաստանից Մեծն Տիգրանին բերում էր թանկարժեք քարեր՝ որպես ընծաներ: Եվ Մեծն Տիգրանի կողմից տրված էր նրան մեծ արտոնություններ Հայաստանում: Եղել է այդ բարեկամությունը հնդիկ ժողովրդի հետ: Եվ այսօր էլ շարունակվում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Առաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода