Հերթական զանգվածային հարվածն Ուկրաինային
ՄիջազգայինՌուսական նավատորմը, ստրատեգիական ավիացիան եւ ցամաքային հրթիռային ուժերը, նաեւ անօդաչուների արմադան այսօր վաղ առավոտյան նոր զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային:
Ըստ ուկրաինական աղբյուրների, տագնապի ահազանգ է հնչեցվել ամբողջ հանրապետությունում:
Նախնական տվյալներով, ռուսական սուզանավը «Կալիբր»-ներ է արձակել Սև ծովից դեպի Նիկոլաևի շրջան:
Ապա գործարկվել են Տու-95մս հրթիռակիրի հրթիռները:
Այս պահի տվյալներով, պայթյուններ են ֆիքսվել Լվովի մարզում՝ Ստրի քաղաքի մոտ, որտեղ գտնվում է ստորգետնյա գազի խոշոր ռազմավարական պահեստարան։
Խոցել Լվովի մարզի Դոբրոտվոր քաղաքում գտնվում է ՋԷԿ-ը։
Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել Բուրշտինի շրջանում, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը։
Պայթյունների շարք Կիևում և Լվովում:
Պայթյուններ Վիննիցայի մարզի Լադիժինսկայա ՋԷԿ-ի տարածքում:
Դնեպրոպետրովսկի մարզում պայթյուններ են տեղի ունենում Կամենսկոյե քաղաքում, որտեղ գտնվում է Սրեդնեպրովսկայա հիդրոէլեկտրակայանը։
Տվյալների հոսքը դեռ շարունակվում է: