ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեհրանում մեկնարկել են Իրան-Եվրամիություն բանակցությունները

20.11.2017 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թեհրանում մեկնարկել են Իրան-Եվրամիություն բանակցությունները

Երկուշաբթի առավոտյան Թեհրանում մեկնարկել է Իրան-Եվրամիություն բանակցությունների երրորդ շրջանը` Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտի նախագահությամբ:

Մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը

Իրան-Եվրամիություն բանակցությունների երրորդ շրջանում քննարկվելու են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները: Մտքերի փոխանակում է կատարվելու  էներգետիկ (միջուկային էներգիայի, նավթի ու գազի, էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգիաների), շրջակա միջավայրի, տրանսպորտի, մարդու իրավունքների, բարձրագույն կրթության, տեխնոլոգիայի ու հետազոտության և մշակութային ոլորտների շուրջ:

Նիստը շարունակությունն է Իրանի ու 5+1 խմբի միջև 2016 թ. հունվարին կայացած միջուկային համաձայնությունից հետո Թեհրանում ու Բրյուսելում անցկացված բանակցությունների:

Երեքշաբթի օրը, բանակցությունները շարունակվելու են Սպահանում՝ «Միջուկային համագործակցությունը. առաջընթացներ ու հեռանկարներ» խորագրով համագումարի շրջանակում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА