ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացին բեմադրել է սեփական մահը՝ տեղեկանալով, որ կինը վարձու մարդասպանի է դիմել իրեն սպանելու համար

12.11.2017 18:59 ՔՐԵԱԿԱՆ
Ամերիկացին բեմադրել է սեփական մահը՝ տեղեկանալով, որ կինը վարձու մարդասպանի է դիմել իրեն սպանելու համար

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, 50-ամյա Ռամոն Սոսան, սկսել է համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Հյուսթոնի հետքխույզների հետ՝ ապացուցելու, որ 43-ամյա Մարիա «Լուլու» Սոսան փորձել է սպանել իրեն: Իսկ կնոջ մտադրության մասին նա իմացել է, երբ վերջինս փորձել է մարդասպան վարձել, որն արդյունքում պարզվել է, որ Ռամոնի նախկին սաներից և ընկերներից է:

Տղամարդը բեմադրել է իր մահվան տեսարանը, և կինը տեսնելով նրա «մահացած» պատկերող լուսանկարները, չի կարողացել թաքցնել ծիծաղը:

Իսկ մինչ այդ, նրա կինը 1960 դոլար է առաջարկել ոմն Գուստավոյի՝ ամուսնուն վերացնելու համար: Ավելի ուշ Գուստավոն տեղեկացրել է իր «զոհին» կնոջ ծրագրի մասին:

Մահվան բեմադրությունից հետո Ռամոնը 3 օր հյուրանոցում է թաքնվել, մինչ ոստիկանները կբացահայտեին կնոջ մտադրություններն ու ապացույց ձեռք կբերեին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА