ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կրկնակի տոն դարձավ Վոլոդյա սարկավագի համար (Տեսանյութ)

13.08.2017 17:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կրկնակի տոն դարձավ Վոլոդյա սարկավագի համար (Տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ այսօր նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն կրկնակի տոն դարձավ Բարեշնորհ ՎՈԼՈԴՅԱ սարկավագ ՆԱՋԱՐՅԱՆԻ համար, որն այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու խորանի առջեւ խոստացավ տեր լինել իր սիրելի Անիին, հարսնացուն էլ՝ հնազանդ նրան:

Фото Sarafyan Hrant.

Հարսանեկան ծեսը կատարեցին Արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը՝  Արժանապատիվ Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ միասին:

Фото Sarafyan Hrant.

Արդեն հարսանեկան գլխավոր ծեսից հետո՝ տոնական արարողությունը շարունակվեց եկեղեցու բակում: Ներկաները շուրջպար էին բռնել փեսայի ու հարսի շուրջ: Նրանց միացան նաեւ հարսն ու փեսան:

Фото Sarafyan Hrant.

Իսկ մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել նորապսակներին եւ ցանկանալ, որ յոթ որդով սեղան նստեն:

Фото Sarafyan Hrant.

Նյութը եւ տեսանյութը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА