ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 43 մլրդ դոլար են կորցրել

13.08.2017 15:45 ԹԵՄԱ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 43 մլրդ դոլար են կորցրել

Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը շարունակում է զիջել դիրքերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Օգոստոսի 10-ին նրա կարողությունը նվազել է 2 մլրդ դոլարով, ինչի հետեւանքով նա իջել է ցուցակի երրորդ տեղը: Դա տեղի է ունեցել աշխարհի սակարաններում Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 2,6 տոկոս անկման հետեւանքով, տեղեկացնում է Bloomberg-ին:

Սորոսը 18 մլրդ դոլար է ներդրել «Բաց հասարակություն» հիմնադրամում

Գործակալության տվյալներով՝ այդ օրը նվազել են բազմաթիվ այլ ընկերությունների գնանշումները: Սակարկությունների արդյունքներով՝ թոփ-500-ի հարուստներն ընդհանուր առմամբ կորցրել են 42,7 մլրդ դոլար:

Օգոստոսի 10-ը բորսաներում ամենավատ օրն է դարձել վերջին երեք ամսվա ընթացքում: Ֆոնդային շուկան այդ կերպ է արձագանքել Հյուսիսային Կորեայի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի արած ռազմաշունչ հայտարարություններին: ԱՄՆ-ի ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պետք է «շատ, շատ նյարդանանա», եթե անգամ մտածի հարձակվել Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների վրա:

Առաջին հերթին կորուստներ են կրել բարձրտեխնոլոգիական ընկերությունների սեփականատերերը: Այսպես, NetEase չինական ինտերնետ-ընկերության ղեկավար Դին Լեյը կորցրել է 1,8 մլրդ դոլար, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 1,6 մլրդ դոլար:

Հուլիսի 27-ին Բեզոսը ճանաչվել էր աշխարհի ամենահարուստ մարդը: Այդ պահին նրա կարողությունը կազմում էր 90,5 մլրդ դոլար՝ 500 մլն դոլարով ավելի, քան Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսինը: Սակայն արդեն հաջորդ օրը Amazon-ի ղեկավարը զիջեց առաջատարի դիրքը՝ հայտնվելով վարկանիշի երկրորդ տեղում: Սակարկությունների արդյունքներով՝ նրա կապիտալը նվազեց մինչեւ 88,7 մլրդ դոլար՝ Գեյթսի 89,8 միլիարդի դիմաց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА