ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սիրո ամառն» ըստ Գայա Արզումանյանի (Պրեմիերա)

12.08.2017 23:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 «Սիրո ամառն» ըստ Գայա Արզումանյանի (Պրեմիերա)

Երգչուհի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Սիրո ամառ» երգի հիման վրա: Հիշեցնենք, որ տարիների պատմություն ունեցող երգին, որի խոսքերի հեղինակը Գարիկ Բանդուրյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Ալեքսեյ Հեքիմյանը, նոր սերնդից անդրադարձել էր նաեւ երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Սակայն, այս անգամ Գ. Արզումանյանի կատարումը բավական տարբերվում է նախորդներից, քանի որ ներկայացված է նոր գործիքավորմամբ, որի հեղինակը Նիկ Էգիբյանն է (կլարնետ՝ Կառլեն Պրուտյան, դհոլ՝ Ալիկ Թելոշյան):

Ի դեպ, հավելենք նաեւ, որ տեսահոլովակի պրոդյուսերը Արայիկ Գաբաջյանն է: Հանուն արդարության՝ չմոռանանք նշել, որ տեսահոլովակի վրա բավականին լուրջ թիմ է աշխատել՝ սկսած հատուկ տեսահոլովակի համար արված պրոֆեսիոնալ ֆոտոշարքից մինչեւ օրիգինալ ընտրված հագուստով, սանրվածքով եւ շպարով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА