ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականներն առաջին անգամ խմբագրել են մարդու սաղմերի մեջ հիվանդություններ հարուցող մուտացիանները

13.08.2017 10:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականներն առաջին անգամ խմբագրել են մարդու սաղմերի մեջ հիվանդություններ հարուցող մուտացիանները

Օրեգոնի համալսարանից ամերիկացի ծագումնաբաններն առաջին անգամ Crispr-Cas9 տեխնոլոգիայի միջոցով մարդու սաղմերի մեջ խմբագրել են մուտացիաները, որոնք կարող էին հիվանդություններ հարուցել: Այս մասին հոդվածը հրապարակված է Nature հանդեսում։

Հետազոտության մեջ գիտնականները դոնորական ձվաբջիջները բեղմնավորել են սպերմատոզոիդներով, որոնք պարունակում էին սրտի անբավարության զարգացման նախահակվածություն հարուցող գեն: Երբ ձվաբջիջը բեղմնավորվել է, գիտնականները գեների խմբագրման համար կիրառել են Crispr-Cas9 միջոցը, որը գործում է որպես յուրատեսակ մկրատ, որը կտրում է գենի արատավոր մասերը:

Այն բանից հետո, երբ խնդրահարույց մասերը կտրված են, բջիջները կարող են վերականգնվել առողջ մասերի հետ եւ, այդպիսով, ազատվել մուտացիայից, որը հիվանդություններ է հարուցում: 58 սաղմերից 42-ը խմբագրվել են այնպես, որ նրանց մոտ մուտացիաներ չեն առաջացել, նշանակում է արգելք է դրվել հիվանդության զարգացմանը, որը կարող էր առաջանալ 50 տոկոս հավանականությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА