ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեղեր են հանվել շրջանառությունից

08.04.2017 13:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դեղեր են հանվել շրջանառությունից

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել եւ շրջանառությունից հանվել են մի շարք դեղեր: Մասնավորապես` Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1x14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)" եւ Ուկրաինայի «Զդորովյե»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716) դեղերը: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշված դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպությունները նախարարի հանձնարարությամբ պարտավորվել են հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА