ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՂՈՒՇԸ

24.03.2017 20:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԲԱՅՂՈՒՇԸ

ԲԱՅՂՈՒՇԸ
Ըստ գենետիկների` իրենք հաստատ գիտեին, որ ագռավը ապրում է երեք հարյուր տարի, բայց լսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, հասկացան նաեւ, որ նա իր բայղուշ խասիաթը երեք հարյուր տարում էլ չի փոխում:
ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊ
Գրողների միությունից հայտնում են, որ ԱԱԾ-ն «Իգլայի» գործով Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո Րաֆֆու «Սամվելը» կիսատ մնաց:


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
(ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ 
ԲԵՐԱԾ «ԻԳԼԱ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ 
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«ԻԳԼԱՆ» պարկում չես թաքցնի…


ՏԱՌԱՊԱՆՔՍ ՓՈՐՁ ՈՒՆԻ
Ըստ Պարույր Հայրիկյանի` ՕՐՕ դաշինքին ԱԺ մտնելու համար մեկ էպոսագետ է պակասում եւ երկու կաֆելչիկ:
69
(ՀՀԿ-Ի ԸՆՏՐԱԿԱՆ 6 ՀԱՄԱՐԻ ԵՎ ՀՅԴ-Ի 9 ՀԱՄԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղաքագետների` ՀՅԴ-ն նույն ՀՀԿ-ն ա, մենակ շուռ տված:


ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ԿՐԿԻՆ 
ԱՊՐԻԼԻ ԵՐԿՈՒՍԻՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ԻՑ հայտնում են, որ հետեւելով քարոզարշավի մասնակիցների ելույթներին, պարզ է դառնում, որ շատերը արդեն յուղ են վառում, ուստի ընտրության օրը հետաձգելը անիմաստ է դառնում:

       
ՕՐՕ-Ի ՕՐԵՐԸ 
ՀԱՇՎԱԾ ԵՆ
Ըստ ընտրատեխնոլոգների` ԱԱԾ-ի կողմից Սամվել Բաբայանին «Իգլայի» գործը բացահայտելուց հետո ՕՐՕ-ն կվերանվանվի ՍՕՐՕՍ-ի:


ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ելքը գնաց հարսնիք, տուն ասեց` ստեղ լավ ա, քանց մեր տուն:


ՀԱՄԱՐՅԱ 
ՍՈՑՀԱՐՑՈՒՄ
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` ՀԱԿ դաշինքը հողերը հանձնելու լոզունգով գնում է ընտրությունների, որպեսզի պարզի, թե հայերի մեջ քանի  տոկոս են կազմում դավաճանական հակումներով մարդիկ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА