ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորհուրդներ, որ մի օր կարող են փրկել ձեր կյանքը

19.03.2017 19:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խորհուրդներ, որ մի օր կարող են փրկել ձեր կյանքը

Adme.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնք կարող են մի օր օգնել ձեզ բարդ իրավիճակում։

1. Բանալին՝ ինքնապաշտպանության համար։ Ինքնապաշտպանության համար կարող եք օգտագործել բանալին։ Գերադասելի է բանալին պահել դանակի նման։

2. Եթե տաքսու վարորդն իրեն տարօրինակ է պահում։ Մինչև նստելը գրանցեք մեքենայի համարը։ Եթե կարծեք, որ մեքենայի վարորդն իրեն տարօրինակ է պահում, զանգահարեք ծանոթ մարդու կամ ձևացրեք, թե զանգել եք, և խոսակցության ընթացքում նրան ասեք, որ տաքսի եք նստել, և ասեք մեքենայի համարը։

3. Մի թերագնահատեք միջատներին։ Միջատները կարող են տարբեր վարակներ կրել։ Այդ պատճառով էլ հարկավոր չէ թերագնահատել դրանց. եթե դրանք խայթել են ձեզ, ստուգում անցեք՝ հասկանալու համար՝ արդյո՞ք չեք վարակվել։

4. Զգուշացեք, եթե անձն ասում է, որ ձեզ չի դիպչի։ Ուշադրություն դարձրեք տարօրինակ խոստումներին։ Եթե անձն առանց պատճառի ասում է, որ ձեզ չի դիպչի, ուշադիր եղեք։

5. Գումար «ամեն դեպքի համար»։ Գումարը պահեք հեռախոսի պատյանի տակ։

6. Ամբոխի էֆեկտ։ Եթե հասարակական վայրում վատ եք զգում, կամ իրեն վատ է զգում ձեր ընկերը, պետք չէ դիմել բոլորին միանգամից. ավելի լավ է դիմել կոնկրետ անձի։

7. Եթե չեք կարողանում բացել սուզվող մեքենայի ապակիները։ Եթե չեք կարողանում բացել սուզվող մեքենայի ապակին, արագ ինչ-որ բան գտեք և փորձեք կոտրել ապակին։

8. Պարզ կանոն՝ աստիճաններ բարձրանալիս։ Երբեք ձեռքերը գրպաններում մի պահեք, եթե բարձրանում կամ իջնում եք աստիճաններով։ Եթե հանկարծ ընկնեք, ձեռքերը կարող են օգնել ձեզ։ Եթե չեք կարողանում խուսափել ընկնելուց, փորձեք պաշտպանել գլուխը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА