ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր». «Ժառանգության» փոխնախագահ

11.01.2017 16:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր». «Ժառանգության» փոխնախագահ

«Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք` Անահիտ Բախշյանը  ասել էր, որ չի բացառվում` լքի «Ժառանգությունը» եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում:

Անահիտ Բախշյանի այս հայտարարությունից հետո Արմեն Մարտիրոսյանը չի զրուցել նրա հետ` պարզելու, թե ինչո՞ւ է իր կուսակիցը նման հայտարարություն արել: «Դա նրա որոշումն է, որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց կուսակցության նախագահը:

Կուսակցության փոխնախագահը դժվարացավ ասել` ինչո՞ւ «Ժառանգության» երկարամյա գործիչը կուսակցությունից դուրս գալու մտադրություն հայտնել: 

Եթե այսպես շարունակվի, «Ժառանգության» անդամները լքեն կուսակցությունը,  ըստ տեղեկությունների, կուսակցությունը գուցե լուծարվի: «Բացառվում է»,- պատասխանեց «Ժառանգության փոխնախագահը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА