ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«1000 դրամների նախագծին պետք է միանա նաեւ Արցախը». Արցախի վարչապետ

28.12.2016 20:01 ԱՐՑԱԽ
«1000 դրամների նախագծին պետք է միանա նաեւ Արցախը». Արցախի վարչապետ

Միանշանակ կողմ եմ 1000 դրամների նախագծին, այն արդեն ընդունված է ՀՀ-ում, և մենք նույնպես պետք է միանանք այդ նախաձեռնությանը: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ 1000 դրամների գաղափարը նոր չի ծնվել:

«Պատերազմական տարիներին՝ 1991-94 թվականներին, ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմքում դրված էր առաջին հերթին հայրենիքը, բանակը, Արցախը: Այն ժամանակ էլ էինք խոսում ազգային տուրքի գաղափարի մասին: Ապրիլը հուշեց, որ պետք է կոնկրետ քայլերի անցնել, մանավանդ որ համահայկական հիմնադրամին չհաջողվեց ազգային տուրքի գաղափարը վերջնականորեն մտցնել ոչ միայն սփյուռքում, այլ նաև՝ Հայաստանում: Ողջ արցախցիները մասնակցում են մարաթոնին, բայց Հայաստանում և Սփյուռքում պատկերն այլ է: Դրա համար ընդունելի է այդ գաղափարը: Ճիշտ է, կարծիքների բախում կա, մի մասն ասում է ինչու աշխատավարձի կոնկրետ տոկոսի չափ չէ, ինչու հաստատագրված է»,- ասել է Ա. Հարությունյանը:

ԼՂՀ վարչապետի խոսքով, դեռ կան իրավական որոշ խնդիրներ, որոնց լուծումն ավարտելուց հետո Արցախում ևս կգործի այդ նախաձեռնությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА